Մուլտֆիլմ [օնլայն]
 
Ad

ՀԵՔԻԱԹ. ԱՆՏԱՌԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ

անտառի բնակիչներԿար մի ժամանակ, երբ անտառում իշխում էր բարությունն ու համերաշխությունը: Բոլոր կենդանիները միասին լուծում էին անտառում ծագող խնդիրները և համարվում էին անտառի ոգին: Նրանք շատ էին կապված իրենց սիրելի անտառի  հետ և անտառն էլ էր շատ սիրում նրանց: Իր հյութեղ բարիքներով  կերակրում էր իր թանկագին բնակչներին:

Սակայն եկան ծանր ժամանակներ, և անտառի ոգին խռովվեց: Շատ դաժան մարդիկ ցանկանում էին ծառահատել անտառը և շենքեր կառուցել այդ վայրում: Իսկ դա մեծ աղետների կարող էր հասցնել:

Հարկավոր էր մի լուծում գտնել: Նրանք դիմեցին անտառի  գեղեցիկ փերուն: Նա խոստացավ օգնել և շոգ ու այրող օրեր սփռեց շուրջբոլորը: Մարդկանց այգիները սկսեցին չորանալ և բերք չտալ: Մարդիկ հասկացան, որ ծառերի դերը շատ մեծ է բնության մեջ: Նրանք սկսեցին օգնել անտառին, որպեսզի նրա փոքրիկ ծառերը նույնպես մեծանան և հարստացնեն մեր բնությունն ու օդը:

Անտառի բնակիչները որոշեցին իրենց շնորհակալությունը հայտնել փերուն: Նրանք մի փոքրիկ երաժշտական խումբ ստեղծեցին: Պույ-պույ մկնիկը կիթառ էր նվագում, շլդիկ նապաստակը` թմբուկ, ծղրիդը` ջութակ, գայլը` դաշնամուր, շեկլիկ աղվեսն էլ, իր գեղեցիկ պոչը բարձրախոս դարձրած, երգում էր: Մնացած կենդանիները շուրջպար էին բռնել Մեծ բացատում: Արջն ու փիղն էլ սկյուռի ու լուսանի հետ կրկեսային համարներ էին պատրաստել: Փերին նայում էր  և հիանում: Նա շատ գոհ էր, որ տեսնում էր փրկված անտառը և իր կենդանիներին:

Արմեն Ամիրխանյան

Արարատի մարզ, գյուղ Վանաշեն

9 տարեկան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

Միացեք մեզ
  
Բաժանորդագրություն

Mocak.am-ի թարմացումների և նորությունների մասին տեղեկանալու համար կարող եք գրանցել Ձեր էլ-փոստը:

??????.???????