Ազնիվ Մոծակի Խոսք

Մեր Մասին | Կանոններ | Հարցեր | Նախագծեր | Խորհուրդներ
Մանկական ժամանցային կայք

ԳԵՏԵՐ, ԾՈՎԵՐ ԵՎ ՇԱՏ ՋՈՒՐ…

ջուրԵթե աշխարհը պատկերացնենք մի թափարակ գաթայի տեսքով, ապա այդ գաթայի մեծ մասը կլինեն ծովերն ու օվկիանոսները, և միայն մի փոքր կտոր կմնա ցամաքի համար: Իսկ առյուծի բաժինը կկազմեն անապատները, արևադարձային անտառները, սարերը, սառցադաշտերն ու տափաստանները: Այդ փոքրիկ կտորի միայն մի մասն է, որտեղ մարդիկ կարող են ապրել ու զբաղվել հողագործությամբ:

Ջուրն այնքան կարևոր է մարդու կյանքում, որ առաջին քաղաքները ստեղծվել են հենց ջրի ափին՝ Տիգրիս և Եփրատ գետերի ափին, ավելի քան 5000 տարի առաջ:

Աշխարհի ամենաերկար գետը Նեղոսն է: Այն ձգվում է հյուսիսային Աֆրիկայով 6670 կմ: Նրա մի ծայրից մյուսը քայլելու համար պահանջվում է չորս ամիս:

Հարավային Ամերիկայում է գտնվում աշխարհի ամենաջրառատ գետը՝ Ամազոնը: Նրա մեջ են թափվում ավելի քան 200 մեծ ու փոքր գետեր: Ամազոնի ջրառատ տարածությունը հավասար է մի ամբողջ աշխարհամասի՝ Ավստրալիայի տարածությանը: Գետի երկարությունը հասնում է 6430 կմ: Նման տարածությունը վազքով անցնելու համար պահանջվում է երկու ամիս:

Աշխարհի երկրորդ երկար գետը Յան Ցզին է: Այն գտնվում է Չինաստանում և ունի 6300 կմ երկարություն: Հեծանիվով այդ տարածությունն անցնելու համար ձեզնից կպահանջվեր մեկ ամսից մի քիչ ավելի ժամանակ:

Աշխարհի ամենացածրադիր վայրը Մեռյալ ծովն է, որը գտնվում է Իսրայելի և Հորդանանի սահմանին: Նրա ջուրն այնքան աղի է, որ մարդն այնտեղ չի սուզվում:

Ավստրալիայում գտնվող Էյր լիճը տարվա մեծ մասը չոր է և ծածկված է մոտ  4 մետր հաստության աղաշերտով:

Բաոբաբ ծառն իր մեջ պարունակում է 500 վաննա ջուր: Այն աճում է Աֆրիկայում ու Մադագասկար կղզում (և, իհարկե, Փոքրիկ Իշխանի մոլորակում):

Կաթնածառն աճում է Բրազիլիայում: Նրա հյութը կարելի է խմել ծարավ ժամանակ:

Աշխարհի ամենաչոր վայրը գտնվում է Չիլիում: Դա Ատակամա անապատն է, որտեղ արդեն 400 տարի ոչ մի կաթիլ անձրև չի տեղացել:

ջուր


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

Բաժանորդագրություն

Mocak.am-ի թարմացումների և նորությունների մասին տեղեկանալու համար կարող եք գրանցել Ձեր էլ-փոստը:




Կարդացեք նաև