Ազնիվ Մոծակի Խոսք

Մեր Մասին | Կանոններ | Հարցեր | Նախագծեր | Խորհուրդներ
Մանկական ժամանցային կայք

ՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ ԽԱԲՈՒՍԻԿ ԽՆԴԻՐՆԵՐ

տղա

Գերանը 12 մասի կտրելու համար քանի՞ տեղից պետք է սղոցել այն:

Գնացքը կազմված է 10 վագոնից: Գայանեն նստած է վերջից հաշված երրորդ վագոնում: Սկզբից հաշված՝ ո՞րերորդ վագոնում է գտնվում Գայանեն:

Արայիկը սկսեց լուծել հանձնարարված խնդիրները, որոնցից առաջինի համարը 7-ն էր: Նա հերթականությամբ լուծեց բոլոր խնդիրները: Քանի՞ խնդիր լուծեց Արայիկը, եթե վերջինի համարը 29-ն էր:

Դերձակն ունի 16 մ գործվածք, որից նա օրական կտրում է 2-ական մետր: Քանի՞ օր հետո նա կկտրի վերջին կտորը:

Բժիշկը հիվանդին նշանակում է 3 սրսկում՝ կես ժամ ընդմիջումներով: Որքա՞ն ժամանակ է պահանջվում բոլոր սրսկումները կատարելու համար:

Քանի՞ թիվ կա, որ մեծ է 46-ից և փոքր է 60-ից:

Շենքի յուրաքանչյուր հարկի բարձրությունը 4 մ է: Այդ շենքի երրորդ հարկի հատակին փռված գորգը գետնից ի՞նչ բարձրության վրա է գտնվում:

Հագուստեղեն կարող արհեստանոցում 200 մետրանոց գործվածքից, սկսած մարտի 1-ից, օրական կտրում էին 20 մ: Ո՞ր օրը կկտրեն վերջին կտորը:

Չորս հարկանի շենքի աստիճանաշարերն ունեն միևնույն երկարությունը: Առաջին հարկից չորրորդ հարկ բարձրանալը քանի՞ անգամ է երկար, քան առաջին հարկից երկրորդ հարկ բարձրանալը:

վազող մարդ

Փայտյա ձողն ունի 4 մ երկարություն: Հյուսնը պետք է այն կտրատի կես մետրանոց ձողերի: Քանի՞ րոպեում նա կավարտի գործը, եթե յուրաքանչյուր սղոցումը տևում է կես րոպե:

Վազքուղու ամբողջ երկարությամբ իրարից հավասար հեռավորության վրա տեղադրված են 16 դրոշակ: Վազորդը, սկսելով առաջին դրոշակի մոտից, 6-րդ դրոշակի մոտ հասնում է 6 վրկ հետո: Նույն արագությամբ շարունակելու դեպքում նա քանի՞ վայրկյանում կանցնի ամբողջ վազքուղին:

Օղակը 7 տեղից կտրել են: Քանի մասի է բաժանվել այն:

Աշտարակի ժամացույցը 4 վայրկյանում զարկում է 3 անգամ: Քանի վայրկյանում այն կզարկի 9 անգամ:

Զինվորները շարք կանգնեցին միմյանցի կես մետր հեռավորության վրա: Ստացվեց 9 մ երկարությամբ շարք: Քանի զինվո՞ր կար:

Խնդիրները ներկայացված են՝ ըստ Արամ Հակոբյանի և Նորայր Խրիմյանի Տրամաբանական խնդիրներ գրքի


18 Responses to ՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ ԽԱԲՈՒՍԻԿ ԽՆԴԻՐՆԵՐ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

Բաժանորդագրություն

Mocak.am-ի թարմացումների և նորությունների մասին տեղեկանալու համար կարող եք գրանցել Ձեր էլ-փոստը:




Կարդացեք նաև
  • ԲոչկոԲՈՉԿՈ ՈԶՆՈՒ ԼԱԲԻՐԻՆԹՈՍԸ

    Օգնիր Թիթեռնիկին չմոլորվել լաբիրինթոսում և հասնել իր ընկերոջ՝ Բոչկո ոզնու մոտ: Ճանապարհին հավաքիր նաև…

  • ճագարԿԱՏԱԿ ՀԱՐՑԵՐ

    Աշոտի մայրն ունի երեք որդի: Մեծ որդու անունն Արմեն է, իսկ փոքրինը՝ Արայիկ: Ինչպե՞ս են անվանում նրա մյուս՝…

  • բառերով խաղերԲԱՌԵՐՈՎ ԽԱՂԵՐ

    1. Յուրաքանչյուր օրինակում կռահեք, թե ինչպես է առաջացել առաջին տողի փակագծում գրված բառը և նույն ձևով լրացրեք…

  • Գտիր տարբերությունններըԳՏԻՐ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ - ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ԲՈՉԿՈՆ

    Մեր ուրախ խաղերը շարունակվում են: Այսօր այդ շարքը համալրելու է եկել բոլորիս կողմից շատ սիրված Գտիր…

  • ծեր մարդՏԱՐՕՐԻՆԱԿ ԽՆԴԻՐՆԵՐ

    1. Ճանապարհին մոլորված երեխային ծերունին հարցրեց. - Տղաս, հայրիկ, մայրիկ ունե՞ս, որտե՞ղ են նրանք: - Ես և հայր…