ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ


1. Իսկ դուք գիտեի՞ք, որ Եվրոպայում արգելվել է մի քանի խաղալիքների կիրառումը երեխաների կողմից: Օրինակ` մինչև ութ տարեկան երեխաներն իրավունք չունեն փուչիկներ փչել , քանի որ մեծ է վտանգը փուչիկը կուլ տալու և խեղդվելու: Իսկ սուլիչները և այլ աղմկոտ խաղալիքները պետք է սահմանափակ օգտագործվեն:

2.Աշխարհում բոլորից արագ և բոլորից շատ գրքեր կարդացել է 7-ամյա մի աղջիկ` Նոա Պուրիս անունով: Ինչպես և ենթադրելի էր, նա ցանկանում է ապագայում գրող դառնալ:

3.Ալյասկայի դրոշը նկարվել է 13-ամյա տղայի կողմից: Բեննի Բենսոնը կապույտ ֆոնի վրա նկարեց դեղին աստղիկներ և դասավորեց դրանք Մեծ արջ համաստեղության պես, իսկ բևեռային աստղը խորհրդանշեց վերջնակետը` Ալյասկան:

4.Բոլոր փափուկ խաղալիքների մեջ ամենացանկալին են համարվում փափուկ արջուկները, որովհետև փափուկ արջուկն է ամենից շատ իր ձևով հիշեցնում նորածնի, և ոչ շունիկը, ոչ նապաստակը այդպիսի կարողություններ չունեն: Իսկ երբ աղջնակը, օրիորդը կամ էլ կինը գրկում է արջուկին, իր մոտ առաջանում է մայրական հաճելի զգացողություն:

5.Դանիայում կարգավորում են երեխաների անունները: Եվ երեխայի ծնողները ստիպված են անուն ընտրել հատուկ ցուցակից, իսկ եթե հանկարծ այդ ցուցակի անունները նրանց դուր չգան, ստիպված են ընկնել երկար պատմությունների մեջ. պետք է պաշտոնական թույլտվություն կորզել կառավարությունից` իրենց փոքրիկին այլ անունով կնքելու համար:

6.Համակարգչային խաղերը ոչ միայն կարող են հետաքրքիր ժամացի միջոց լինել, այլև կարող են կյանք փրկել: 12-ամյա Հանս Յորգանը, շնորհիվ ժամանակակից խաղերից ձեռք բերած գիտելիքների, փրկել է միանգամից և՛ իր, և՛ քրոջ կյանքը: Երբ մի եղջերու որոշել էր հարձակվել նրանց վրա, Հանսը հիշել էր World of Warcraft խաղը և անցել գործի: Նա սկսել էր ծաղրել կենդանուն` այդպիսով ուշադրությունը շեղելով քրոջ վրայից, ապա ընկել էր գետնին` մահացած ձևանալով:

Դու էլ խելամիտ եղիր և մի թաքցրու քո տաղանդը, գուցե մի օր քո մասին էլ ասեն «Իսկ գիտե՞ք, որ հայազգի …»:

 Անի Ավագյան


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։