facebook

ԶՎԱՐՃԱԼԻ ՕՐԵՆՔՆԵՐ


Փաստորեն աշխարհի տարբեր օրենսգրքերի մեջ ընկղմվելով` կարելի է հանդիպել շա~տ ծիծաղելի օրենքների: Դրանք բացի ծիծաղելի լինելուց, նաև անհավանական են ու երբեմն էլ վիրավորական: Հիմա կներկայացնեմ մի քանի զվարճալի օրենքներ ` համոզված լինելով, որ դու էլ կծիծաղես:

  1. Հոլանդիայում ուսանողներն իրավունք ունեն չմասնակցել պարապմունքներին, եթե իրենց տանն անջատել են ջուրը:
  2. Չինաստանում արգելված է նմանակել Ջեկի Չանին և այդպիսով գումար վաստակել:
  3. Մերիլենդ նահանգում չի կարելի առյուծին տանել կինոթատրոն:
  4. Ինդոնեզիայում արգելված է առանց լոգանք ընդունելու մահանալ:
  5. Օհայո նահանգում աղջիկներին արգելված է պարել տանգո, եթե նրանց ոտքերի չափը գերազանցում է 46-ը:
  6. Կալիֆորնիայում արգելվում է փոշեկուլով մաքրել շներին:
  7. Ինդոնեզիայում ուսանողը, ում ծննդյան օրն է, իրավունք ունի պարապմունքների ժամանակ ըմպել շամպայն, բայց ոչ մի դեպքում իրավունք չունի հյուրասիրել իր ընկերներին:
  8. Մեքսիկայում ուսանողին տալիս են մեկշաբաթյա արձակուրդ, եթե իր ծննդյան օրը համընկել է քննության օրվա հետ:
  9. Իսպանիայում արգելված է փողոցն անցնել` ցատկոտելով:
  10. Գերմանիայում ուսանողն իրավունք ունի դասախոսից ընդմիջում խնդրել, եթե քաղցած է:
  11. Էստոնիայում արգելված են շուտասելուկները:
  12. Իսպանիայում աղջիկներին տրվում է քննությունը հանձնելու 4, իսկ տղաներին` 3 հնարավորություն:
  13. Չինաստանում արգելված է փրկել խեղդվող մարդուն, քանի որ դա համարվում է խառնվել ուրիշի ճակատագրին:
  14. Հնդկաստանում արգելված է մահանալ` առանց մտերիմներին նախազգուշացնելու:
  15. Սերբիայում արգելված է մահացած մարդկանց հետ լուսանկարվելը:
  16. Կալիֆորնիայում արգելված է կաթ Չխմելը:
  17. Եթե Նորվեգիայում ուսանողը չի կարողանում չորս անգամից հանձնել քննությունը, ապա դասախոսը միանգամայն իրավունք ունի նրան ուղարկել հոգեբանի մոտ:
  18. Հնդկաստանում չի կարելի փղերի հետ զրուցել քաղաքականությունից:
  19. Կալիֆորնիայում արգելված է  37 անգամ Ձմեռ պապից խնդրել BMW մեքենա:
  20. Անգլիայում ծաղրածուին չի կարելի անվանել «ծաղրածու»: Դա վիրավորանք է համարվում:
  21. Չինաստանում արգելված է տեսնել երազներ Ժան Կլոդ Վանդամի մասնակցությամբ:
  22. Նորվեգիայում շներին արգելվում է 44 անգամ անընդմեջ հաչալ:
  23. Չինաստանում չի կարելի զբաղվել Կունգ Ֆու մարզաձևով այն անձանց, ովքեր երեք ոտք ունեն:
  24. Հնդկաստանում չի կարելի հիվանդ լինել երկու օրից ավելի:
  25. Ճապոնիայում արգելված է երեխաներին ծեծել թարմ ձկով:
  26. Իռլանդիայում արգելված է բաց բերանով փռշտալ:
  27. Աֆրկայում չհանձնված քննության համար ուսանողին արգելվում է այրել դասախոսին:
  28. Ֆրանսիայում այն մարդիկ, ովքեր խոզ են պահում, իրավունք չունեն խոզերից մեկին անվանել Նապոլեոն:
  29. Կալիֆորնիայում տղան իրավունք չունի ժպտալ աղջկան, եթե արտաքուստ նման է կոկորդիլոսի:
  30. Իտալիայում արգելված է մակարոնն ուտել ոտքերով:

Գիտեմ, որ դժվար է հավատալ այս ամենին, բայց այս օրենքներն իսկապես գոյություն ունեն: Եղիր տեղեկացված:

 Անի Ավագյան

Մեկնաբանություններ

ԶՎԱՐՃԱԼԻ ՕՐԵՆՔՆԵՐ

log in

reset password

Back to
log in