facebook

ԵՐԳ. ՓՈՔՐԻԿ ԶԻՆՎՈՐՆԵՐ


 Երգում են Հայկն ու Միքայելը
Երգի հեղինակ՝ Անահիտ Շահզադեյան

Այսօր մենք որոշել ենք երգել տղաներով,
Այսօր մենք ատ ուրախ ենք՝ ձեզ հանդիպելով,
Այսօր այստեղ մեծ տոն է՝ հայոց բանակի,
Այսօր բոլորս քաջ ենք, ուրախ ու բարի:

Եկեք, եկեք երգենք տղաներ,
Եկեք երգենք, փոքրիկ զինվորներ,
Եվ երգը այս մեր թող լինի նվեր,
Դե եկեք երգենք, տղաներ:

Այսօր մենք սովորում ենք հայոց դպրոցում,
Այսօր մեր մանկությունը անհոգ է անցնում,
Բոլորս շատ սիրում ենք երկիրը մեր խաղաղ,
Մեր սուրբ հայրենիքը՝ ազատ ու անկախ:

Եկեք, եկեք երգենք տղաներ,
Եկեք երգենք, փոքրիկ զինվորներ,
Եվ երգը այս մեր թող լինի նվեր,
Դե եկեք երգենք, տղաներ:

Իսկ երբ մեծանանք, մենք բանակ կգնանք,
Հայոց մեր բանակի զինվորներ կդառնանք:
Մենք ձեզ խոստանում ենք միշտ լավ ծառայել,
Հայ զինվորի պատիվը միշտ բարձր պահել:

Եկեք, եկեք երգենք տղաներ,
Եկեք երգենք, փոքրիկ զինվորներ,
Եվ երգը այս մեր թող լինի նվեր,
Դե եկեք երգենք, տղաներ:

Մեկնաբանություններ

ԵՐԳ. ՓՈՔՐԻԿ ԶԻՆՎՈՐՆԵՐ