Այսօր բոլոր պետություններն ունեն պետական օրհներգ: Բառն արդեն հուշում է, որ օրհներգը օրհնության ու փառաբանության երգ է՝ նվիրված հայրենիքին:

Խորհրդային Հայաստանի օրհներգը ստեղծվել է 1944 թվականին՝ Արամ Խաչատրյանի երաժշտության և բանաստեղծ Սարմենի խոսքերի հիման վրա: 1991 թվականին որպես Հայաստանի Հանրապետության օրհներգ հաստատվեց Հայաստանի առաջին հանրապետության օրհներգը՝ «Մեր հայրենիք» բանաստեղծությունը՝ տեքստային որոշակի փոփոխություններով:

Բանաստեղծության հեղինակը Միքայել Նալբանդյանն է: Իրականում բանաստեղծությունը կոչվել է «Իտալացի աղջկա երգը» և գրվել է 1861 թվականին: Երաժշտությունը տարբեր ժամանակներում մշակել են կոմպոզիտորներ Կարա-Մուրզան և Բարսեղ Կանաչյանը:

Յուրաքանչյուր հայ պետք է անգիր իմանա իր երկրի օրհներգը, իսկ երբ այն հնչում է, պետք է ոտքի կանգնել: Անհրաժեշտ է ոչ միայն լսել, այլև երգել՝ գիտակցելով յուրաքանչյուր բառի նշանակությունը: Օրհներգը երգելիս շատերը աջ ձեռքը դնում են սրտին՝ ընդգծելով իրենց հավատը ու նվիրումը սեփական երկրին ու ժողովրդին:

Ահա և հայոց օրհներգը ՝ Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի և պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ: Դու ինքդ էլ կարող ես ձայնակցել նրանց՝ թերևս միայն այս անգամ ոտքի չկանգնելով:

Մեր Հայրենիք, ազատ անկախ,
Որ ապրել է դարեդար
Իր որդիքը արդ կանչում է
Ազատ, անկախ Հայաստան։
Ահա եղբայր քեզ մի դրոշ,
Որ իմ ձեռքով գործեցի,
Գիշերները ես քուն չեղա,
Արտասուքով լվացի։
Նայիր նրան` երեք գույնով,
Նվիրական մեկ նշան
Թող փողփողի թշնամու դեմ
Թող միշտ պանծա Հայաստան։
Ամենայն տեղ մահը մի է
Մարդ մի անգամ պի՛տ մեռնի,
Բայց երանի, որ յուր ազգի
Ազատության կզոհվի:

1 մեկնաբանություն

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

9 + 9 =