«ԶԱՏԻԿ». ՄԱՆԿԱԿԱՆ ՏՈՐԹԵՐ


1 share

Դուք, փաստորեն, հասցրել եք ծանոթանալ այս գեղեցիկ միջատների հետ: Բայց հաստատ համոզված եմ, որ ձեզանից ոչ ոք չի փորձել ուտել նրանց: Ոչ, իհարկե, չարժե նման բան անել: Բայց եթե շա՜տ ես ցանկանում, հուշեմ, որ կա մի տարբերակ: Առաջարկում եմ վերադառնալ Մանկական տորթեր շարքին ու պատրաստել զատիկ-տորթ: Մենք պետք է պատրաստենք սովորական 6  ձվանի տորթ (ինչպես մայրիկներն են ասում): Եթե բաղադրատոմսը չգիտեք կամ մոռացել եք, հիշեք այստեղ:  Միայն թե կրեմն այս դեպքում պետք է բաժանել երեք մասի: Մի մասն ավելի քիչ պետք է լինի մյուսներից: Նրանցից մեկը պահում ենք տորթի մեջ քսելու համար, իսկ մյուսներին խառնում գունավորիչներ` համապատասխանաբար սև և կարմիր:

Ամենակարևոր գործը զարդարանքն է, որն այնքան էլ բարդ չէ: Տորթը պետք է հորիզոնական երկու մասի բաժանել և մեջտեղում կրեմ քսել, այնուհետև շերտերը կրկին դնել իրար վրա: Իսկ հիմա խմորը բաժանում ենք երեք մասի (նկարը քեզ կօգնի) և պատում կրեմով: Զատիկի կետիկները կարող ես պատրաստել նաև M&M’s կոնֆետների միջոցով և անգամ սերուցքով: Այս դեպքում առանց խղճի խայթ զգալու կարող ես հանգիստ ուտել ԶԱՏԻԿԻՆ: Բարի ախորժակ:

 Անի Ավագյան


Like it? Share with your friends!

1 share

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։