ՀԵՔԻԱԹ. ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ԱՖՐԻԿԱ


Ամառային մի շոգ օր, ես գրադարանից տուն վերադարձա ու չգիտեմ թե ինչպես քնեցի…

Մենք  ընկերներով ճանապարհորդության մեկնեցինք Աֆրիկա: Ի՜նչ երջանկություն, ինչքա՜ն ուրախ էինք: Շատ հետաքրքիր էր: Օդանավակայանից մեզ ուղեկցեցին մանկական հյուրանոց: Այնտեղ այնքա՜ն գեղեցիկ էր, թեև շատ շոգ էր: Երեխաներն ուրախ երգում էին, սևամորթ աֆրիկացիների հետ պարում էին: Իսկ հաջորդ օրը մենք պետք է ճանապարհորդության մեկնեինք դեպի ջունգլի:

Աֆրիկացի մի պարոն առավոտյան ինձ ու ընկերներիս ուղեկցեց դեպի ջունգլիներ: Ի՜նչ բնություն, հիանալ կարելի էր: Բայց շատ վտանգավոր էր: Հեռվից լսվում էր առյուծի մռնչյուն, կարելի էր լսել վագրի ու վարազի ձայներ:

Մեզ ուղեկցող պարոնը մեզ հանգստացրեց, որպեսզի չվախենանք: Եվ ահա վախը կարծես անցել էր, ու հանկարծ մի չարաճճի կապիկ, որ ծառից կախված էր, շրմփած իմ դեմքին:

Ես  հանկարծ աչքերս բացեցի և ինչ տեսնեմ … Իմ չարաճճի քույրիկը, որ այդ ընթացքում երևի բարձրացել էր բազմոցին,  ընկել էր ինձ վրա: Աչքերս բացեցի ու մի կուշտ ծիծաղեցի: Այ քեզ հիանալի ճամփորդություն:

Մարինա Մարգարյան
8 տարեկան
# 131 դպրոց

Մեկնաբանություններ

ՀԵՔԻԱԹ. ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ԱՖՐԻԿԱ

log in

reset password

Back to
log in