facebook

ԻՍԿ ԴՈՒՔ ԳԻՏԵԻ՞Ք …


1. Իսկ դուք գիտեի՞ք, որ հնում, երբ լուսանկարիչները նկարում էին մի խումբ երեխաների, որպեսզի նրանք բոլորը նայեին օբյեկտիվին, ասում էին` «նայեք այստեղ, հիմա ծիտիկը կթռչի»: Եվ պատկերացնո՞ւմ ես, իսկապես ծիտիկ էր թռչում` իհարկե, ոչ կենդանի, այլ խաղալիք: Փաստորեն այդ արտահայտությունը իրական նախապատմություն ունի:

2. Եթե, օրինակ, կտրված մատիդ նայես հեռադիտակի հակառակ կողմով, ապա վերքը ոչ միայն կփոքրանա` աչքի համար, այլ նաև կսկսի ավելի քիչ ցավել: Սա ապացուցված փաստ է, այսինքն ցավի աստիճանը կախված է նաև նրանից, թե մենք այն ինչքան ենք տեսնում:

3.  2010 թվականին Իսպանիայում բարեգործական ֆուտբոլ էր կազմակերպվել: Աթլետիկ ակումբը խաղում էր միանգամից  200 երեխայի դեմ, բայց միևնույն է, նրանք հաղթեցին:

4. Նրանք, ովքեր սնունդը գնում են սուպերմարկետից, 40% ավելի շատ են ուտում, քան փոքրիկ խանութների գնորդները:

5. Այն երեխաները, ովքեր կրծքով են սնվել, ավելի լավ արդյունք են ցույց տալիս IQ թեստերի ժամանակ, քան նրանք, ովքեր արհեստական կաթով են սնվել:

6. Երբ մենք հանդիպում ենք մեզ ծանոթ ինչ-որ մեկին, կամ նրան, ով մեզ դուր է գալիս, մեր ունքերը բարձրանում են վերև 1,2 վայրկյանով:

7. Ամերիկայում և եվրոպական մի քանի երկրներում հյուրանոցներում բացակայում է 13 թիվը, նրանք այդպիսով զերծ են մնում անհաջողությունից:

8. Ավանդական տեխնոլոգիաներով 30 րոպեանոց մուլտֆիլմ ստանալու համար անհրաժեշտ է նկարել ավելի քան 18000 նկար:

9. Պետրոս Մեծի օրոք յուրաքանչյուր մորուք ունեցող մարդ հարկ էր վճարում: Այսպիսի սովորություն կար նաև Ֆրանսիայում ու Անգլիայում:

10. Աշխարհում երեք մարդուց մեկը դժվարանում է միանգամից տարբերել աջ և ձախ կողմերը:

11. Մարդկանց 80% -ը միջատներ կամ միջատների նկարներ տեսնելիս քոր է զգում:

12. Նորածին երեխայի կմախքը բաղկացած է 300 ոսկորից, իսկ միջին տարիքի մարդու կմախքի ոսկորները չեն գերազանցում 206-ը:

Անի Ավագյան

Մեկնաբանություններ

ԻՍԿ ԴՈՒՔ ԳԻՏԵԻ՞Ք …