facebook

ԼԻԴՈՒՇԻԿ – Ի՞ՆՉ ԵՆ ԽՈՍՈՒՄ ՄՐՋՅՈՒՆՆԵՐԸ

Երաժշտությունը՝ Հռիփսիմե Խրիմյանի
Խոսքերը՝ Յուրի Սահակյանի

Թե մրջներեն իմանայինք,
Կլսեինք մենք իրավ
Ի՞նչ են խոսում մրջյունները,
Երբ իրար են հանդիպում,
Ի՞նչ հարցնում, ի՞նչ լսում,
Մրմնջում են, բամբասում:

Չկա մեկը, որ մրջներեն գոնե երկու բառ ասի:

Ահա նորից երկու մրջյուն
Քիթ քթի հանդիպեցին,
Թե իրար հետ ի՞նչ խոսեցին,
Ոչ ոք ափսոս չգիտի…
Թե տոներին միասին
Ի՞նչ երգեր են միշտ երգում…

Չկա մեկը, որ մրջներեն գոնե երկու բառ ասի:
Չկա մեկը, որ մրջներեն գոնե երկու բառ ասի:

Ո՞ւր են գնում, որ ի՞նչ բերեն,
Ի՞նչ են մեր մասին խոսում:

Չկա մեկը, որ մրջներեն գոնե երկու բառ ասի:
Չկա մեկը, որ մրջներեն գոնե երկու բառ ասի:

Չկա մեկը, որ մրջներեն գոնե երկու բառ ասի:
Չկա մեկը, որ մրջներեն գոնե երկու բառ ասի:

Մեկնաբանություններ

ԼԻԴՈՒՇԻԿ – Ի՞ՆՉ ԵՆ ԽՈՍՈՒՄ ՄՐՋՅՈՒՆՆԵՐԸ