Ազնիվ Մոծակի Խոսք

Մեր Մասին | Կանոններ | Հարցեր | Նախագծեր | Խորհուրդներ
Մանկական ժամանցային կայք

ՀԵՔԻԱԹ «ԱՐԴԱՐ ՎՃԻՌ»

արջ

Անտառում աշնանային մի առավոտ էր: Ծառերը գրեթե մերկացել էին, տերևները դեղնել: Մի նապաստակ քայլում էր անտառով: Հանկարծ նա ծառից կախված մի կարմիր խնձոր նկատեց: Ցանկացավ բարձրանալ և քաղել խնձորը, բայց նրա բոլոր փորձերը անցան ապարդյուն:

Մոտակայքով մի ագռավ էր թռչում: Նա նույնպես նկատեց խնձորը: Իջավ ծառին և հեշտությամբ քաղեց այն:

Նապաստակն ասաց.

 -Ինչու քաղեցիր իմ խնձորը:

 -Ոչ, սա իմ խնձորն է,- ասաց ագռավը:

 -Ես առաջինն եմ տեսել խնձորը,- ասաց նապաստակը:

 -Իսկ ես, առաջինն եմ քաղել,- ասաց ագռավը:

Վեճը թեժանում էր: Մոտակայքում մեղր հավաքող Արջը  լսեց նրանց ձայները և քայլեց ձայնի ուղությամբ: Տեսնելով վիճողներին հարցրեց.

 -Ինչո՞ւ եք կռվում:

  Նապաստակը պատասխանեց.

 -Ես ինձ համար քայլում էի անտառով: Հանկարծ տեսա մի խնձոր: Ցանկացա քաղել, բայց չկարողացա:

 -Տվեք ինձ այդ խնձորը: -Իսկ ես,- միջամտեց ագռավը, -առաջինը քաղեցի խնձորը, այդ իսկ պատճառով խնձորը իմն է:  Արջը երկար մտածելուց հետո, ասաց.

 Կենդանիները նրան տվեցին խնձորը: Արջը երեք մասի բաժանեց այն և տվեց նապաստակին ու ագռավին՝ ասելով.

 -Սա քեզ, որ առաջինը տեսար, սա քեզ, որ առաջինը քաղեցիր խնձորը, իսկ սա ինձ, որ բաժանեցի:

Նրանք շատ գոհ մնացին Արջի ընդունած արդար որոշումից , և հանկարծ երկնքից ևս երեք խնձոր ընկավ, մեկը Նապաստակին, մեկը Ագռավին, մեկն էլ խելացի ու արդար Արջին:

Դավիդ Ներսիսյան
11 տարեկան

քաղաք Էջմիածին


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

Բաժանորդագրություն

Mocak.am-ի թարմացումների և նորությունների մասին տեղեկանալու համար կարող եք գրանցել Ձեր էլ-փոստը:




Կարդացեք նաև