ԱՅՍՕՐ ՆՇՎՈՒՄ Է ԿԱՏՈՒՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ


Երևի շատերդ կզարմանաք՝ իմանալով, որ այսօր նշվում է կատուների միջազգային օրը: Այո այո, կատուներն էլ ունեն իրենց տոնը: Մի շարք երկրներում այս տոնը նշվում է մարտի 1-ին, սակայն օրինակ ԱՄՆ-ում այն նշվում է բոլորովին այլ օր՝ հոկտեմբերի 29-ին, Լեհաստանում` փետրվարի 17-ին, իսկ Ճապոնիայում՝ փետրվարի 22-ին: Ճապոնիայում կատուների օրը նշվում է 1987 թվից՝ կատվի կեր արտադրող ընկերություններից մեկի առաջարկով: Տոնը նշվում է տարվա երկրորդ ամսի 22-ին, քանի որ «2-2-2» թիվը ճապոներենով հնչում է «նի-նի-նի» ինչը ճապոնացիներին հիշեցնում է կատվի մլավոց:

Ֆելինոլոգիան` կատուների մասին գիտությունն ապացուցել է, որ կատուները շատ խելացի են: Եթե նրանք՝ ի տարբերություն շների, չեն վազում` բերելու տիրոջ նետած փայտիկը, պատճառն այն է, որ «կատուն իրեն պարտավոր չի համարում կատարել մարդկային հիմար հրամանները»: Պատկերացնո՞ւմ եք՝ նրանք այսօր որքան չարաճճի կլինեն՝ կանեն ինչ ուզում են, կխաղան այնքնան, որքան ցանկանում են… Շնորհավոր ձեր տոնը կատուներ: Մյաու…

Տիգրանուհի Թասլակյան

Մեկնաբանություններ

ԱՅՍՕՐ ՆՇՎՈՒՄ Է ԿԱՏՈՒՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ

log in

reset password

Back to
log in