Ազնիվ Մոծակի Խոսք

Մեր Մասին | Կանոններ | Հարցեր | Նախագծեր | Խորհուրդներ
Մանկական ժամանցային կայք

ԳԱՐՈՒՆ, ԳԱՐՈՒՆ, ԳԱՐՈՒՆ …

Երգի հեղինակ՝ Անահիտ Շահզադեյան

 

գարունՀանկարծ երևաց առաջին ձնծաղիկը,

Հանեց սպիտակ բաճկոնը ձմեռը հոգնած,

Պայծառ մի առավոտ ժպտաց ինձ իմ մայրիկը.

- Արթնացիր փոքրիկս, ձմեռը գնաց:

 

Գարուն, գարուն, գարուն,

Ծաղկում են գարունները,

Կարմիր, սպիտակ, կապույտ,

Բացվում են ծաղիկներ:

Արևը երկնքում երգում է ու պարում է.

Իսկ պայծառ շողերը երկնքից են ողջունում: x2

 

Կանաչ հագուստ հագած գալիս են գարունները,

Չքնաղ գույներով նկարներ են նկարում,

Եվ արագ վառվում են արևի շողերը

Եվ ուրախ գարնան երգեր են մեզ երգում:

 

Գարուն, գարուն, գարուն,

Ծաղկում են գարունները,

Կարմիր, սպիտակ, կապույտ,

Բացվում են ծաղիկներ:

Արևը երկնքում երգում է ու պարում է.

Իսկ պայծառ շողերը երկնքից են ողջունում: x2

 

Գարնան ժպիտով լցվում են մեր սրտերը,

Եվ ուզում ենք մենք երգել, պարել, թռչել:

Եվ կարծես մեզ հետ պարում են անձրևները

Եվ կարծես ուզում են բոլորին սիրել:

Գարուն, գարուն, գարուն,

Ծաղկում են գարունները,

Կարմիր, սպիտակ, կապույտ,

Բացվում են ծաղիկներ:

Արևը երկնքում երգում է ու պարում է.

Իսկ պայծառ շողերը երկնքից են ողջունում: x2

 


12 Responses to ԳԱՐՈՒՆ, ԳԱՐՈՒՆ, ԳԱՐՈՒՆ …

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

Բաժանորդագրություն

Mocak.am-ի թարմացումների և նորությունների մասին տեղեկանալու համար կարող եք գրանցել Ձեր էլ-փոստը:




Կարդացեք նաև
  • Իմ աշխարհըՄԱՆԿԱԿԱՆ ԵՐԳ. ԻՄ ԱՇԽԱՐՀԸ

    Մի աշխարհ ունեմ Ես կախարդկան, Ուր բարի ու չար Շատ հերոսսներ կան, Անվախ ու վախկոտ, Չքնաղ ու բարի, Սիրում են…

  • Դալիթա Մանկական ԵվրատեսիլԴԱԼԻԹԱ. ՄԵՐ ԴԵՍՊԱՆԸ ՄԱՆԿԱԿԱՆ ԵՎՐԱՏԵՍԻԼՈՒՄ

    Հաշված օրեր են մնացել մանկական երգի ամենամեծ տոնին և երևի թե այսօր չկա մի մարդ մեր երկրում, որ հետաքրքրված…

  • ձյունՌՈՒԲԵՆ ՀԱԽՎԵՐԴՅԱՆ- ՁՅՈՒՆ

    Ձյունը երկար սպասեց Գիշերվա խորհրդին, Մինչև լույսերը հանգան, Ու ձայները լռեցին: Ու հանկարծ գիշերվա…

  • երգ ճուտիկի մասինԵՐԳ ՃՈՒՏԻԿԻ ՄԱՍԻՆ

    ԵՐԳ ՃՈՒՏԻԿԻ ՄԱՍԻՆ  Երկու փոքրիկ թևիկ ունեմ, Երկու փոքրիկ թաթիկ ունեմ, Դեղին-դեղին շորերով Ես բակ եմ…

  • Ռոբոտ տատիկըԵՐԳ - ՌՈԲՈՏ ՏԱՏԻԿ

    Երգի հեղինակներ՝ Հռիփսիմե Խրիմյան, Ռուզաննա Զոհրաբյան Երգում է Ռիտա Հովհաննիսյանը   Ինձ չի լսում…