ԻՆՉ ՆՎԻՐԵԼ ՄԱՅՐԻԿՆԵՐԻՆ ՄԱՐՏԻ 8-ԻՆ


Ինչպես գիտենք, մարտի 8-ը կանանց միջազգային օրն է և մեր շրջապատում այդքան տատիկների, հորաքույրների, մորաքույրների և այլ  կանանց մեջ ամենահարազատը մայրիկն է: Սա նշանակում է` մենք պատրաստ ենք ամեն ինչի նրան ուրախացնելու համար, չէ՞: Բայց վերջապես, ինչ նվիրել մայրիկներին … Հմմմ, բարդ հարց է երևում, բայց միայն առաջին հայացքից:

Կա մի շատ կարևոր պայման, ըստ որի չի կարելի մայրիկից դրամ վերցնել և գնալ նրա համար նվեր գնելու. դա այնքան էլ գեղեցիկ չէ: Ուրեմն այսպես, ես առաջարկում եմ հինգ տարբերակ, իսկ դու ընտրում ես: Սակայն մինչ այդ  մի փոքրիկ ու  շատ կարևոր խորհուրդ ևս. ինչ էլ որ ընտրես, պետք է այն նվիրես  քո շա՜տ  գեղեցիկ ժպիտով, պայմանավորվեցի՞նք:

giving-flowers-to-mom

1. Դե, քեզ համար հաստատ նորություն չեն ծաղիկները, որոնք, սակայն, պարզվում է` կանանց ամենասիրելի նվերների շարքում են: Հիշիր, որ թանկարժեք նվերները չեն, որ պետք է ուրախացնեն մայրիկին: Կարող ես վերցնել մի հասարակ ծաղիկ, այն ժապավենով գեղեցկացնել, իսկ ժապավենի վրա գրել, օրինակ, «Ես քեզ շա՜տ եմ սիրում, մամ, շնորհավոր քո մարտի 8-ը»:

2. Եթե մի փոքր վաղ արթնանաս, կարող ես թեթև մաքրություն անել ու  որևէ համեղ բան պատրաստել (իսկ թե ի՞նչ` տես այստեղ). այդպիսով  մայրիկին մեկ օրով զերծ կպահես առօրյա հոգսերից:

Little girl wiping  dust off a kid chair

3. Առաջարկում եմ հորինել պուճուրիկ բանաստեղծություն` միայն քո մայրիկի համար (համոզված եմ քեզ մոտ կստացվի): Հետո թաքուն վերցնել մի լուսանկար, որտեղ դու և մայրիկը կլինեք, ետնամասում գրել այդ բանաստեղծությունը ու դնել նրա բարձի տակ:

4. Ա՛յ այս մեկը շատ յուրօրինակ է. քեզ պետք են գունավոր թելեր` հայկական դրոշի գույներով` կարմիր, կապույտ, ծիրանագույն և մի պուճուրիկ կլոր թուղթ` ցանկալի է ոսկեգույն: Այդ թղթիկի վրա պետք է գրել հետևյալը. «ՀՀ վաստակավոր մայրիկ», հետո թելիկներն անցկացնել այդ թղթի միջով: Ստացվեց շքանշան, այնպես չէ՞, դե ինչ, շտապիր այն շնորհել մայրիկիդ:

5. Փուչիկը միշտ էլ տրամադրություն է բարձրացնում. ահա մի տարբերակ էլ, բայց այն ևս կարելի է «սեփականաշնորհել». փչում ենք փուչիկը, կապում գեղեցիկ թելերով և վրան գրում բարեմաղթանք մայրիկի համար:

Բայց քո անուշ պաչիկն էլ բավական կլինի մայրիկին. ախր մեր մայրիկները շա՜տ համեստ են…

Անի Ավագյան

Մեկնաբանություններ

ԻՆՉ ՆՎԻՐԵԼ ՄԱՅՐԻԿՆԵՐԻՆ ՄԱՐՏԻ 8-ԻՆ

log in

reset password

Back to
log in