«ԾԻԱԾԱՆ». ՄԱՆԿԱԿԱՆ ՏՈՐԹԵՐ

Դե, քանի որ արդեն ծիածանի հետ արդեն ծանոթացանք, կարող ենք նաև նրա տեսքով մի շատ համեղ տորթիկով համալրել ՄԱՆԿԱԿԱՆ ՏՈՐԹԵՐ շարքը: Այս տորթը շատ գունավոր և ախորժաբեր տեսք ունի և կարող է զարդարել ինչպես տոնական, այնպես էլ ամենօրյա քո սեղանը:

Քեզ անհրաժեշտ է

400 գր թթվասեր
200 գր կարագ
6 ձու
400 գր շաքարավազ
600 գր ալյուր
2 թեյի գդալ սոդա
Վանիլին
Լի՜քը գունավորիչներ

Ինչպես պատրաստել

Բոլոր բաղադրիչները, բացի գունավորիչներից հերթականությամբ խառնիր իրար և լավ հարիր: Պետք է այնքան հարես, մինչև ստացվի միասեռ զանգված` առանց կոշտուկների: Հիմա խմորը պետք է բաժանել յոթ հավասար մասի և ավելացնել գունավորիչները: Փաստորեն ստացանք յոթ գույնի խմոր:

rainbow_cake-1

Հիմա հերթը հասավ ամենաբարդ պահին, սկսում ենք ավելի ուշադիր աշխատել: Վերցնում ենք տորթի համար նախատեսված տապակը` լցնելով առաջին` կարմիր շերտը: Հիմա պետք է տարածել, որից հետո ավելացնել նարնջագույն շերտը, տարածել և այդպես մինչև վերջին` մանուշակագույն շերտին հասնելը: Ջեռոցը տաքացրու, ծիածանը դիր ու թող եփվի մոտավորապես 40 րոպե:

rainbow_cake-4-1024x682

rainbow_cake-3-1024x682

rainbow_cake-7-682x1024

Դե ինչ, արդեն կարող ես համտեսել ծիածանի քո գույնը:  Քեզ բարի ու ժպտաշատ ախորժակ:

Անի Ավագյան

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

4 մեկնաբանություն

Մեկնաբանել

Ձեր էլ․ փոստը չի հրապարակվի