facebook

ԻՍԿ ԴՈՒ ԳԻՏԵ՞Ս՝ ԻՆՉՈՒ Է ԵՐԿԻՆՔԸ ԿԱՊՈՒՅՏ


Ամպեր կամ երկինք նկարելիս մենք միշտ ընտրում ենք կապույտ կամ էլ երկնագույն մատիտը: Ճիշտ է, երբ նայում ենք վերև՝ երկինքը ծովի պես կապույտ է երևում, և մեր մտքով նույնիսկ չի անցնում, որ այդ կապույտի տակ թաքնված են նաև բազմաթիվ այլ գույներ: Դե ուրեմն, ճիշտ ժամանակն է իմանալու. ինչու է երկինքը կապույտ …

Երկիր մոլորակը շրջապատված է օդի շերտերով: Այն օդը, որը մենք շնչում ենք իր մեջ պարունակում է թթվածին, ազոտ, ածխաթթու գազ, մասամբ նաև ջուր և անտեսանելի մանրէներ: Երբ արևն արձակում է իր շողերը, օդը՝ իր մեջ կուտակած այդ գազերի շնորհիվ, տարբեր երանգավորումներ է ստանում՝ սպիտակից մինչև կարմիր, կարմիրից էլ մինչև նարնջագույն, դեղին, կանաչ, երկնագույն, կապույտ, մանուշակագույն…

Եվ ահա, երբ այդ բազմագույն ճառագայթն անցնում է օդի հաստ շերտով, օդի մասնիկները շաղ են տալիս այդ   բոլոր գույները, իսկ առավել շատ, նրա մանուշակագույն, կապույտ և երկնագույն մասերը, այդ պատճառով էլ երկինքը գունավորվում է երկնագույնով:

Պարզվում է, որ արևի ճառագայթներն են ներկում օդը մեր գլխավերևում: Իսկ երբ արևը հեռանում է ու իր տեղը ժամանակավորապես զիջում լուսնին՝ երկինքը սև է երևում, պատճառն այն է, որ լուսինը չի կարող արևի պես ճառագայթներ արձակել:

Տիգրանուհի Թասլակյան

Մեկնաբանություններ

ԻՍԿ ԴՈՒ ԳԻՏԵ՞Ս՝ ԻՆՉՈՒ Է ԵՐԿԻՆՔԸ ԿԱՊՈՒՅՏ