ԵՐԳ ՏԱՏԻԿԻ ՈՒ ՊԱՊԻԿԻ ՄԱՍԻՆ


Երգում է Արուսյակ Բաբախանյանը

Իմ տատիկի խորհուրդները
Ես սիրում եմ կատարել,
Երբ տեսնում եմ իր ժպիտը,
Ես փորձում եմ կատակել:

Իմ պապիկի բարի խոսքը
Ես ձգտում եմ միշտ լսել,
Եվ տեսնել նրա հայացքը,
Որն ուզում է ինձ գովել:

Ես նրանց անկեղծ շատ սիրում եմ,
Երբ նրանց կողքին եմ միշտ լինում,
Սիրելի իմ ջերմ տատիկ, պապիկը
Ինձ ժպիտ են միշտ բերում: x2

Իմ տատիկի հեքիաթները
Իմ հոգին են ջերմացնում,
Հարազատ ու նուրբ ձեռքերը
Իմ հագուստն են նորացում:

Երբ տխուր է իմ հայացքը,
Ինձ պապիկն է հասկանում,
Իմ հոգսերը նա սիրում է,
Երբ իր հետ եմ ես կիսում:

Ես նրանց անկեղծ շատ սիրում եմ,
Երբ նրանց կողքին եմ միշտ լինում,
Սիրելի իմ ջերմ տատիկ, պապիկը
Ինձ ժպիտ են միշտ բերում: x2

Ես նրանց անկեղծ շատ սիրում եմ,
Երբ նրանց կողքին եմ միշտ լինում,
Սիրելի իմ ջերմ տատիկ, պապիկը
Ինձ ժպիտ են միշտ բերում: x2

Մեկնաբանություններ

ԵՐԳ ՏԱՏԻԿԻ ՈՒ ՊԱՊԻԿԻ ՄԱՍԻՆ

log in

reset password

Back to
log in