Ազնիվ Մոծակի Խոսք

Մեր Մասին | Կանոններ | Հարցեր | Նախագծեր | Խորհուրդներ
Մանկական ժամանցային կայք

ԹՌՉՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՆԵԼՈՒԿՆԵՐ

պինգվինՁեզ ենք ներկայացնում  հեղինակային հանելուկներ Մկրտիչ Կորյունի կողմից: Այս անգամ փորձենք գտնել պատասխաններ թռչունների մասին հանելուկների համար:

 Ո՞ր թռչունն է մեզ հին ընկեր,

Նամակատար, նամակաբեր,

Նա նշանն է խաղաղության,

Բարեկամն է ողջ մարդկության:

 

Թռչում է, հավ չի,

Լողում է, նավ չի,

Երգում է այն ժամին,

Երբ մոտ է իր մահին:

 

Երկու սիրուն աչիկ ունի,

Մկրատաձև պոչիկ ունի,

Կուրծքը սպիտակ կաթի նման,

Թևերը սև սաթի նման:

 

Ուրիշի բնում ձվեր է դնում

Եվ իր անունն է անվերջ կրկնում:

 

Կա մի թռչուն բարձրաթռիչ,

Կորակտուց և գիշատիչ,

Եվ ուժեղ է, և սրատես,

Մագիլները՝ թրերի պես:

 

ջայլամԱմեն տարի վաղ գարունքին

Նա իր բույնն է դառնում կրկին,

Որսում է օձ, գորտ ու մկներ,

Բարեկամն է վաղուց նա մեր:

 

Մի թռչուն կա ջրասույզ,

Ձուկ է որսում սուսուփուս,

Ջրի մեջ է անընդհատ,

Բայց ոչ սագ է, ոչ էլ բադ:

 

Ո՞ր թռչունն է գույնզգույն,

Որ մեզ կրկնում է իսկույն:

 

Ի՞նչ թռչուն է երկարավիզ,

Որ չի թռչում, ման է գալիս,

Ձիուց արագ վազել գիտի,

Բնակիչն է անապատի:

 

Վաղ գարունքին,

Ծիլ ու ծաղկին,

Երամ կապած ետ է գալիս,

Գարնան գալը իմաց տալիս,

Բույն է շինում տանիքի տակ,

Նրան կոչում ենք …

 

 աղավնի, կարապ, ծիծեռնակ, կկու, արծիվ, արագիլ, պինգվին, թութակ, ջայլամ, ծիծեռնակ


4 Responses to ԹՌՉՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՆԵԼՈՒԿՆԵՐ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

Բաժանորդագրություն

Mocak.am-ի թարմացումների և նորությունների մասին տեղեկանալու համար կարող եք գրանցել Ձեր էլ-փոստը:




Կարդացեք նաև
  • ՀԱՆԵԼՈՒԿՆԵՐ ԲՈՒՅՍԵՐԻ ՄԱՍԻՆ

    Գլխարկը կապույտ, Շապիկը կանաչ, Մի փոքրիկ ծաղիկ Ամենիս ճանաչ: Ո՞ր ծաղիկն է կլորերես, Օգտակար են սերմերը…

  • Հանելուկներ Ձմռան մասինՀԱՆԵԼՈՒԿՆԵՐ ՁՄՌԱՆ ՄԱՍԻՆ

    Ես սպիտակ թիթեռ եմ, Ամեն տեղ էլ կթռչեմ, Ձմռան դաշտում, անտառում Ճերմակ վերմակ կփռեմ: Ձյուն, ձյան փաթիլ Ձյուն…

  • Ներսես ՇնորհալիՆԵՐՍԵՍ ՇՆՈՐՀԱԼՈՒ ՀԱՆԵԼՈՒԿՆԵՐԸ

    Մեզնից ավելի քան 800 տարի առաջ ապրել ու ստեղծագործել է մեծ մտածող, բանաստեղծ ու երգահան Ներսես Շնորհալին…

  • ՀանելուկներՀԱՆԵԼՈՒԿՆԵՐ ՓՈՔՐԻԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ

    1. Հերթով բացվող ամեն էջում Շատ գիտելիք դու կգտնես, Ամեն անցնող տարվա վերջում Գրադարան այն կհանձնես: 2.…

  • կատուՀԱՆԵԼՈՒԿՆԵՐ...

    Ճյուղի վրա լիքը հատիկ, Միրգ է՝ քաղցր ու գեղեցիկ, Տարբեր համի,տարբեր գույնի, Ճզմենք, քամենք` դառնա…