ՄԻՍՏՐ ՄՈՐԻՍԻ ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ԹՌՉՈՂ ԳՐՔԵՐԸ. ՀԵՔԻԱԹԱՅԻՆ ՄՈՒԼՏՖԻԼՄ


6 shares

Գրքերն ապրում են, քանի դեռ մարդիկ կարդում են նրանց:
Մարդիկ ապրում են, քանի դեռ կարդում են գրքեր:

Մի արևոտ պայծառ օր Միստր Մորիսը իր գրքերի հետ միասին նստած էր պատշգամբում, երբ հանկարծ սաստիկ փոթորիկ բարձրացավ ու քշեց-տարավ ոչ միայն Մորիսի գքրքերը, այլև մարդկանց ու տները: Նրանք հայտնվեցին մի կախարդական աշխարհում, որտեղ գրքերը շնչում ու ապրում էին և անգամ թռչել գիտեին: Եվ Միստր Մորիսը՝ գրքերի մեծ սիրահարը, սկսեց հոգ տանել այդ փոքրիկ հեքիաթային արարածների մասին, խնամել ու կերակրել նրանց: Մորիսը նվիրեց իր հոգին գրքերին և գրքերն էլ շնորհակալ եղան՝ նրան թևեր ու հավերժական կյանք նվիրելով:

The-Fantastic-Flying-Books-of-Mr.-Morris-Lessmore-post1

Հրաշալի մուլտֆիլմ, որ արժանացել է բազմաթիվ հեղինակավոր մրցանակների ու առաջադրվել անգամ Օսկարի: Այս հուզիչ ու անչափ  գեղեցիկ պատմությունը փոքրիկ սիրո խոստովանություն է գրքերի աշխարհին հեղինակների կողմից: Այստեղ ամեն ինչ արտասովոր է ու հեքիաթային և անգամ բառերի կարիք չի զգացվում. հրաշալի երաժշտությունը անխոս պատմում է մեզ ամեն ինչ գրքերի կախարդական աշխարհի մասին:

Գրքերը ստիպում են մեզ մտածել, հուզվել, սիրել, ուրախանալ ու տխրել, մեզ դարձնում են հերոս ու օգնում սխրանքներ գործել: Գրքեր կարդալով՝ մենք թևեր ենք առնում ու թռչում մեր երևակայության աշխարհում: Դե, դուք արդեն դիտեք մուլտֆիլմը, իսկ ես… Ես գնացի գիրք կարդալու…


Like it? Share with your friends!

6 shares

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։