Մուլտֆիլմ [օնլայն]
 
Ad

ՄԻՍՏՐ ՄՈՐԻՍԻ ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ԹՌՉՈՂ ԳՐՔԵՐԸ. ՀԵՔԻԱԹԱՅԻՆ ՄՈՒԼՏՖԻԼՄ

Գրքերն ապրում են, քանի դեռ մարդիկ կարդում են նրանց:

Մարդիկ ապրում են, քանի դեռ կարդում են գրքեր:

The Fantastic Flying Books of Mr. Morris LessmoreՄի արևոտ պայծառ օր Միստր Մորիսը իր գրքերի հետ միասին նստած էր պատշգամբում, երբ հանկարծ սաստիկ փոթորիկ բարձրացավ ու քշեց-տարավ ոչ միայն Մորիսի գքրքերը, այլև մարդկանց ու տները: Նրանք հայտնվեցին մի կախարդական աշխարհում, որտեղ գրքերը շնչում ու ապրում էին և անգամ թռչել գիտեին: Եվ Միստր Մորիսը՝ գրքերի մեծ սիրահարը, սկսեց հոգ տանել այդ փոքրիկ հեքիաթային արարածների մասին, խնամել ու կերակրել նրանց: Մորիսը նվիրեց իր հոգին գրքերին և գրքերն էլ շնորհակալ եղան՝ նրան թևեր ու հավերժական կյանք նվիրելով: 

Հրաշալի մուլտֆիլմ, որ արժանացել է բազմաթիվ հեղինակավոր մրցանակների ու առաջադրվել անգամ Օսկարի: Այս հուզիչ ու անչափ  գեղեցիկ պատմությունը փոքրիկ սիրո խոստովանություն է գրքերի աշխարհին հեղինակների կողմից: Այստեղ ամեն ինչ արտասովոր է ու հեքիաթային և անգամ բառերի կարիք չի զգացվում. հրաշալի երաժշտությունը անխոս պատմում է մեզ ամեն ինչ գրքերի կախարդական աշխարհի մասին:

Գրքերը ստիպում են մեզ մտածել, հուզվել, սիրել, ուրախանալ ու տխրել, մեզ դարձնում են հերոս ու օգնում սխրանքներ գործել: Գրքեր կարդալով՝ մենք թևեր ենք առնում ու թռչում մեր երևակայության աշխարհում: Դե, դուք արդեն դիտեք մուլտֆիլմը, իսկ ես… Ես գնացի գիրք կարդալու…

Ավելի շատ մուլտֆիլմեր կարող ես դիտել այստեղ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

Միացեք մեզ
  
Բաժանորդագրություն

Mocak.am-ի թարմացումների և նորությունների մասին տեղեկանալու համար կարող եք գրանցել Ձեր էլ-փոստը:

??????.???????