10 ՊԱՏՎԻՐԱՆ,10 ԱՈՒԴԻՈՀԵՔԻԱԹ. ՄԱՍ 1

Հայաստանի Հանրային ռադիոն ներկայացնում է հրաշալի աուդիոհեքիաթների նոր հավաքածու: Երկնքից տասը խնձոր ընկավ, տասը աուդիոհեքիաթ, որ պատմում են փոքրիկներին և ինչու չէ՝ նաև մեծահասակներին Աստծո տասը պատվիրանների մասին: Հեքիաթները կօգնեն ավելի հեշտ ըմբռնել ու յուրացնել Աստծո պատվիրանները:

Հեքիաթներն ընթերցում է Անի Ամիրյանը: Առաջին հեքիաթը, որ հիմա ներկայացնում ենք ձեզ, կոչվում է «Ամենից վատ բանը. Մի գողացիր»:

Մենք էլ հիշենք դրանք ևս մեկ անգամ.

1. Ես եմ քո Տեր Աստվածը, ինձանից բացի այլ աստվածներ չպիտի լինեն քեզ համար
2.Վերևում՝ երկնքում, ներքևում՝ երկրի վրա, և երկրի խորքի ջրերի մեջ եղած որևէ բանի նմանությամբ քեզ կուռքեր չպիտի կերտես
3.Քո Տեր Աստծո անունը զուր տեղը չպիտի արտասանես
4.Հիշիր շաբաթ օրը, որպեսզի սուրբ պահես այն
5.Պատվիր քո հորն ու մորը
6.Մի սպանիր
7.Մի շնացիր
8.Մի գողացիր
9.Քո հարևանի դեմ սուտ վկայություն մի տուր
10.Ոչ քո մերձավորի տան, ոչ նրա ագարակի վրա աչք մի ունեցիր

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

5 մեկնաբանություն

  1. Lamara Kazaryan

    Սիրելի’ Մոծակին, շատ ուրախ եմ, որ դու կաս ու բազում հետաքրքիր դաստիարակիչ ու ուսուցանող էջեր ես պարունակում: Կարծում եմ, դու մի փրկարար գոտի ես Հայաստանից դուրս ապրող փոքրիկների համար, որոնք մայրենին լսում են միայն տանը (երբեմն էլ՝ո’չ) և հայերեն կարդում միայն «Այբբենարանի» և «Մայրենիի» էջերում(ցավոք,լավագույն դեպքում):Շատ լավ է, որ հնարավորություն եք ընձեռում ներբեռնել տարբեր նյութեր, որոնց ծարավի են օտարության մեջ ուծացման վտանգի առջև կանգնած փոքրիկները:
    Հարգելի’ մեծեր, հաղորդակից դարձրեք ձեր փոքրիկներին «Մոծակի» աշխարհին:

    1. mocak

      Շնորհակալություն ջերմ խոսքերի համար, հարգելի Լամարա, մենք հավատարիմ ենք մեր առաքելությանն ու փորձում ենք ստեղծել լուսավոր ու հետաքրքիր անկյուն աշխարհի բոլոր ծայրերում ապրող հայ փոքրիկների համար: Շնորհակալ ենք, որ մեր կողքին եք և արժեվորում եք այդ աշխատանքը: Իսկ մենք սիրով պատրաստ ենք էջեր պատրաստել Ձեր առաջարկներով, այնպիսի էջեր, որոնք հատկապես անհրաժեշտ են Սփյուռքում ապրող երեխաներին:

  2. Լուսիա

    Ես շատ շնորհակալ եմ այս կայքից: 10 պատվիրանների աուդիոհեքիաթը շատ լավն է, բայց միայն մաս1-ն է, շարունակությունն ինչպե՞ս գտնենք չե՞ք հուշի: Շնորհկալություն

    1. mocak

      Սիրելի Լուսիա, շնորհակալություն, շուտով կտեղադրվեն հաջորդ մասերը:

Մեկնաբանել

Ձեր էլ․ փոստը չի հրապարակվի