10 ՊԱՏՎԻՐԱՆ,10 ԱՈՒԴԻՈՀԵՔԻԱԹ. ՄԱՍ 1


Հայաստանի Հանրային ռադիոն ներկայացնում է հրաշալի աուդիոհեքիաթների նոր հավաքածու: Երկնքից տասը խնձոր ընկավ, տասը աուդիոհեքիաթ, որ պատմում են փոքրիկներին և ինչու չէ՝ նաև մեծահասակներին Աստծո տասը պատվիրանների մասին: Հեքիաթները կօգնեն ավելի հեշտ ըմբռնել ու յուրացնել Աստծո պատվիրանները:

Հեքիաթներն ընթերցում է Անի Ամիրյանը: Առաջին հեքիաթը, որ հիմա ներկայացնում ենք ձեզ, կոչվում է «Ամենից վատ բանը. Մի գողացիր»:

Մենք էլ հիշենք դրանք ևս մեկ անգամ.

1. Ես եմ քո Տեր Աստվածը, ինձանից բացի այլ աստվածներ չպիտի լինեն քեզ համար
2.Վերևում՝ երկնքում, ներքևում՝ երկրի վրա, և երկրի խորքի ջրերի մեջ եղած որևէ բանի նմանությամբ քեզ կուռքեր չպիտի կերտես
3.Քո Տեր Աստծո անունը զուր տեղը չպիտի արտասանես
4.Հիշիր շաբաթ օրը, որպեսզի սուրբ պահես այն
5.Պատվիր քո հորն ու մորը
6.Մի սպանիր
7.Մի շնացիր
8.Մի գողացիր
9.Քո հարևանի դեմ սուտ վկայություն մի տուր
10.Ոչ քո մերձավորի տան, ոչ նրա ագարակի վրա աչք մի ունեցիր


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։