ՄՈՒԼՏՖԻԼՄ. ԿՈՒՆԳ-ՖՈՒ ՊԱՆԴԱ-2


Քունկ ֆու Պանդա 2Գիտես, չէ՞, ուրախանալու շատ մեծ առիթ ունենք… Կունգ-ֆուի մեծ վարպետ զվարճալի պանդան վերադառնում է և իր հետ էլ մի նոր

հրաշալի մուլտֆիլմ է բերում: Պո անունով պանդային արդեն մի լավ հասցրել էինք կարոտել, ուղիղ 3 տարի չէինք հանդիպել (նրա մասին առաջին մուլտֆիլմը հենց 3 տարի առաջ` 2008 թվականին է նկարահանվել):

Կունգ-ֆու Պանդա-2 մուլտֆիլմում Պոն նոր արկածների մեջ է ընկել իր ընկերների հետ և նաև կատարել իր առջև դրված մեծ առաքելությունը:  Ի՞նչ առաքելություն: Չեմ ասի: Այդ մասին կիմանաս` մուլտֆիլմը դիտելով: Նաև կիմանաս շատ ու շատ հետաքրքիր բաներ հերոսների կյանքի ու նրանց գաղտնիքների մասին:

Հունիսի 9-ից Կունգ-ֆու Պանդայի մասին նոր և շատ զվարճալի մուլտֆիլմը հայտնվել է նաև Մոսկվա կինոթատրոնում, շտապիր դիտելու…

Եվ մի բան էլ թաքուն ասենք մեծահասակների ականջին. մուլտֆիլմը ձեզ էլ շատ դուր կգա… Դիտեք և կհամոզվեք…

Ահա մուլտֆիլմի մասին պատմող Թրեյլերը

Իսկ ահա այստեղ կարող ես դիտել Կունգ-ֆու Պանդայի մասին 1-ին մուլտֆիլմը և վերհիշել, թե ինչպես ամեն ինչ սկսվեց… դիտել


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։