ԵՐԲ ԵՐԿՆՔԻՑ ԱՍՏՂ Է ԸՆԿՆՈՒՄ


«Երբ աստղ է ընկնում, շուտ երազանք պահիր և եթե հասցնես մինչև ընկնելը պահել, ապա այն այնպայման կիրականանա»,- ծանոթ է, չէ՞ ու հաստատ քեզ էլ կհետաքրքրի, թե որտեղի՞ց է առաջացել այս ավանդույթը:

Բայց նախքան սկսելը մի կարևոր հանգամանքի մասին հիշեցնեմ. իսկական աստղերը երկնքից չեն ընկնում: Իսկ այն, ինչ անվանում ենք ընկնող աստղ, դա ասուպն է (ոչ մեծ տիեզերական մարմին, որը մինչև երկիր հասնելը այրվում է):

Ընկնող աստղի և երազանք պահելու մասին այս ավանդույթը գալիս է շատ հին ժամանակներից: Աստղային երկինքը միշտ էլ ձգել է մարդկանց  և  այն համարվել է աստվածների ու հոգիների աշխարհի խորհրդանիշ, որին պետք էր վերաբերվել մեծագույն հարգանքով: Դե, արդեն պարզ է, որ ժողովուրդը լի՜քը առասպելներ է հորինել ընկնող աստղերի մասին: Ասում են, թե աստղը մարդկային հոգի է, որը երկնքից թռչում, գալիս և տեղավորվում է նորածնի մարմնի մեջ: Այն նաև կարող է իրականացնել մարդկանց երազանքները:

Երբ կանգնում ես հզոր ու ամենակարող երկնքի առջև ու ցանկանում երազանք պահել, մի շտապիր. աստղերն իրենք նշան կտան քեզ: Նրանք կընկնեն, երբ իրենք ցանկանան և երբ քո երազանքը ճիշտ համարեն:

Աստղը ընկնում է մի վայրկյանում, և դու չես հասցնի երկու երազանք միաժամանակ պահել, այնպես որ բավարարվիր մեկով և համբերությամբ սպասիր իրականացամանը:

Իսկ եթե աստղերը ընկնում են այն ժամանակ, երբ դու ամենևին չես սպասում, դա նշանակում է, որ դու մոռացել ես երազանք պահել արդեն երկար ժամանակ:

Գիշերն առջևում է, ուշադիր եղիր. և՛ կտեսնես, թե ինչպես է աստղն ընկնում, և՛ երազանք կպահես: Հիշիր` երազանքները երբեք վատը չեն լինում, դրանք միշտ վառ են ու գեղեցիկ, ճիշտ և ճիշտ աստղերի նման…

Անի Ավագյան

Մեկնաբանություններ

ԵՐԲ ԵՐԿՆՔԻՑ ԱՍՏՂ Է ԸՆԿՆՈՒՄ

log in

reset password

Back to
log in