ԱՅՍՕՐ ԱՊՐԻԼԻ 1-Ն Է

Այսօր նշվում է ծիծաղի և հումորի համաշխարհային օրը կամ ինչպես մենք ենք սիրում ասել՝ խաբելու օրը:  Մենք բոլորս վաղուց արդեն գիտենք, որ չի կարելի սուտ խոսել, խաբել,  բայց այս օրը բացառություն է, և սուտ խոսելու համար չենք էլ պատժվի: Ապրիլի 1-ը Հայաստանում պետականորեն հումորի և երգիծանքի օր է ճանաչվել՝ ՀՀ   կառավարության 2006 թ. փետրվարի 16-ի հատուկ որոշմամբ: Այս տոնի ծագման վերաբերյալ մի քանի վարկածներ կան:

Ասում են, թե Հին Հռոմում եղել է «Հիմարների տոն», որը նշվել է փետրվարի կեսերին, իսկ Հին Հնդկաստանում մարտի 31–ին նշվել է Կատակների օրը։ Հին իռլանդացիներն էլ Նոր տարին նշում էին հենց ապրիլի առաջին օրը։

Մեկ այլ վարկածի համաձայն՝  ապրիլի 1-ը որպես ծիծաղի օր նշելը առնչվում է գարնանային արևադարձի հետ: Այդ օրվա կապակցությամբ տոնակատարությունները միշտ ուղեկցվել են կատակներով և ուրախությամբ:

Երևի լսած կլինեք, ծիծաղը երկարացնում է մարդու կյանքը: Իրականում բժիշկներն էլ են համաձայն, քանի որ ծիծաղը բարելավում է մարդու զարկերակի աշխատանքը: Ուստի ավելի հաճախ ծիծաղեք ու վարակեք ձեր ծիծաղով բոլորին: Շնորհավոր Ծիծաղի տոն 🙂

Ինչպես կատակել ապրիլի 1-ին

Տիգրանուհի Թասլակյան

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Մեկնաբանել

Ձեր էլ․ փոստը չի հրապարակվի