Ազնիվ Մոծակի Խոսք

Մեր Մասին | Կանոններ | Հարցեր | Նախագծեր | Խորհուրդներ
Մանկական ժամանցային կայք

ՀԱՆԵԼՈՒԿ, ՀԱՆԵԼՈՒԿ ԵՎ ԷԼԻ ՀԱՆԵԼՈՒԿ

կրիա

Պաշտպանում է մեզ անձրևից,
Շոգ ամռանն էլ տաք արևից,
Սնկի նման շատ գեղեցիկ,
Գլուխ ունի ու մի ոտիկ:

Հինգ մատ ունի շատ փափուկ,
Մեր ձեքերն է պահում տաքուկ:
Դանդաղաշարժ մի կենդանի,
Մեջքին ամուր պատյան ունի:

Հյուր է չի գալիս երբեք դատարկ,
Ունի մի մեծ նվերի պարկ,
Ամեն տարի ամանորին,
Այցելում է մանուկներին:

Երաժշտական հայտնի գործիք,
Լարեր ունի երկար ու ձիգ,
Հնչեղ, բարձր նոտաները
Շատ են սիրում ռոքերները:

անձրևանոցՈւնի շատ տառեր,բոլորն էլ տարբեր,
Համ բաղաձայններ,համ ձայնավորներ,
Ա-ով սկսվում է,Ֆ-ով վերջանում,
Հայոց լեզվի բառեռ կազմում:

Ստեղնաշար ու մի մկնիկ,
Էկրանին շատ գիտելիք,
Երգ ենք լսում, ֆիլմեր դիտում,
Խաղ ենք խաղում կամ էլ կարդում:

Փոքրիկ ու նուրբ մի միջատ,
Աշխատում է անընդհատ,
Մի մեծ կեղև շալակում,
Բնի մեջ է կուտակում:

Ունի ամեն պետություն
Խորհրդանիշ մի գունավոր,
Պարգևում է հպարտություն,
Ծածավում է ալիքավոր:

Պատասխաններ՝

Հանելուկ 1 – անձրևանոց, Հանելուկ 2 - ձեռնոց, Հանելուկ 3- կրիա, Հանելուկ 4- Ձմեռ պապ, Հանելուկ 5- կիթառ, Հանելուկ 6- այբուբեն, Հանելուկ 7- համակարգիչ, Հանելուկ 8- մրջյուն, Հանելուկ 9- դրոշ

Հանելուկների հեղինակ՝

Մարիաննա Ասրյան


3 Responses to ՀԱՆԵԼՈՒԿ, ՀԱՆԵԼՈՒԿ ԵՎ ԷԼԻ ՀԱՆԵԼՈՒԿ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

Բաժանորդագրություն

Mocak.am-ի թարմացումների և նորությունների մասին տեղեկանալու համար կարող եք գրանցել Ձեր էլ-փոստը:




Կարդացեք նաև