Այս տարի Սուրբ Զատիկի տոնը նշվում է ապրիլի 8-ին:  Զատիկը թե՛ Հին, և թե՛ Նոր կտակարաններում համարվում է մեծագույն տոներից մեկը, այն Քրիստոսի հարության տոնն է:

Զատիկ նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված:  Սուրբ Զատիկի տոնը անվանում են նաև «Հրաշափառ հարության տոն», «Լուսավոր Զատկի տոն», և այդ օրը, ինչպես մյուս տոներին, մարդիկ շնորհավորում են միմյանց` ասելով` Քրիստոս հարյավ ի մեռելոց, և պատասխանում` Օրհնյալ է հարությունը Քրիստոսի:

Այս տոնն ունի նաև իր ավանդույթները: Դրանցից ամենագլխավորը ձու ներկելու արարողությունն է: Ձուն համարվում է հարության և նոր կյանքի սկզբնավորման խորհրդանիշ, կարմիր գույնն էլ խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը: Իսկ մեր ամենասիրելի ավանդույթներից մեկն էլ ձվակռիվ խաղալն է: Մենք ներկում ենք ձուն կամ էլ զարդարում զանազան ձևերով, ձգտում ենք, որ այն շատ գեղեցիկ լինի: Իսկ նրանց, ովքեր դեռ չեն հասցրել ձևավորել Զատիկի ձուն, ներկայացնում ենք ահա այս տարբերակները՝

Ինչպես զարդարել Սուրբ Զատիկի ձուն
Փոքրիկ Գառնուկ Սուրբ Զատիկի համար
Սուրբ Զատիկի ձվերը՝ թռչունների տեսքով 

Տիգրանուհի Թասլակյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

5 + 4 =