ՄԱՆԿԱԿԱՆ ԵՐԳ. ԻՄ ԱՇԽԱՐՀԸ


1 share

Մի աշխարհ ունեմ
Ես կախարդկան,
Ուր բարի ու չար
Շատ հերոսսներ կան,
Անվախ ու վախկոտ,
Չքնաղ ու բարի,
Սիրում են  նրանց բոլոր
Փոքրիկները աշխարհի:

Տես գորտիկը ու ծիտիկը
Նվագում են ու պարում,
Արքայազն ու Մոխրոտիկը
Երջանիկ են պալատում,
Իսկ թզուկը խռովել է,
Ոչ մեկի հետ չի խոսում:
Այս աշխարհը իրական է,
Ազնիվ խոսք, ճիշտ եմ ասում:

Կտանեմ ինձ հետ
Մայրիկիս մի օր,
Որ տեսնի  աշխարհն
Իմ խորհրդավոր,
Չենք դժվարանա
Մենք ճամփան գտնել,
Չէ՞ որ մայրիկներն էլ մեր պես
Փոքրիկ են մի օր եղել:

Տես գորտիկը ու ծիտիկը
Նվագում են ու պարում,
Արքայազն ու Մոխրոտիկը
Երջանիկ են պալատում,
Իսկ թզուկը խռովել է,
Ոչ մեկի հետ չի խոսում:
Այս աշխարհը իրական է,
Ազնիվ խոսք, ճիշտ եմ ասում:

Տես գորտիկը ու ծիտիկը
Նվագում են ու պարում,
Արքայազն ու Մոխրոտիկը
Երջանիկ են պալատում,
Իսկ թզուկը չի լալիս էլ,
Տեսեք ոնց է թռչկոտում
Այս աշխարհը իրական է,
Ազնիվ խոսք, ճիշտ եմ ասում: x2

Իմ աշխարհը իրական է,
Ազնիվ խոսք, ճիշտ եմ ասում…


Like it? Share with your friends!

1 share

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։