ԻՆՔՆԵՐՍ ՄԵՐ ՄԱՍԻՆ


Մենք խոսում ենք տարբեր իրերի մասին, տեղեկանում զվարճալի օրենքներին` մոռանալով ինքներս մեզ:  Բայց, փաստորեն, մարդ արարածն ամենատարօրինակն է: Եվ հիմա կներկայացնեմ մի քանի հետաքրքիր փաստեր մեր մասին:

  1. Քիթը մեծանում է  մարդու ամբողջ կյանքի ընթացքում:
  2. 20 երեխայից միայն մեկն է ծնվում հենց բժշկի նշանակած օրը:
  3. Ինչպես գիտենք մենք ատոմներից ենք բաղկացած: Եվ նրանց միջև կա հեռավորություն: Իսկ եթե վերացնենք այդ հեռավորությունը, ապա ինչ-որ մնա, կարող է անցնել ասեղի անցքով:
  4. Եթե իրական կինն ունենար Բարբի տիկնիկի կառուցվածքը, ապա կկարողանար  տեղաշարժվել միայն չորս վերջույթի օգնությամբ:
  5.  Անգլերեն, ռուսերեն և հայերեն լեզուներում չկա ծնկի հետևը նկարագրող բառ:
  6. 15-րդ դարում կարծում էին, որ կարմիր գույնը բուժում է: Հիվանդները հագնում էին կարմիր շորեր և իրենց շուրջն ամեն ինչ կարմիր էր:
  7. Լեզվի, ինպես և մատների հետքերը տարբեր մարդկանց մոտ տարբեր են:
  8. Երբ մարդը կարմրում է, նրա ստամոքսն էլ է կարմրում:
  9. Մարդն ավելի քիչ մկաններ ունի, քան թրթուրը:
  10.  IQ թեստերի ամենաբարձր վարկանիշ ցույց են տվել երկու կին:
  11. Մարդկանց մեծամասնությունը 50%- ով կորցնում են համի զգացողությունը  60 տարեկանում:
  12. Տան փոշու 70%-ը կազմված է մարդու չորացած-թափված մաշկից:
  13.  Մարդու ուղեղի 80%-ը ջուր է:
  14.  Մի մազը կարող է 3 կգ ծանրություն կրել:
  15.  Մարդու մարմնի վրա ապրում են ավելի շատ կենդանի օրգանիզմներ, քան երկրի վրա  ապրող մարդիկ են:
  16. Ատամը մարդու միակ մասն է, որ զրկված է ինքավերականգման հատկությունից:
  17. Մարդն իր ամբողջ կյանքի ընթացքում արտադրում է այնքան թուք, որ կհերիքեր 2 մեծ լողավազանի:

Ահա այսպիսին ենք մենք…

Անի Ավագյան

Մեկնաբանություններ

ԻՆՔՆԵՐՍ ՄԵՐ ՄԱՍԻՆ

log in

reset password

Back to
log in