ՄԱՆԿԱԿԱՆ ԵՐԳ. ԾԻԱԾԱՆ


Երգում է Ծիածան խումբը
Հեղինակ՝  Լիանա Հարությունյան

Վառ երկնքից մի փոքրիկ արև բեր,
Ամպերից՝ մի կաթիլ անձրև,
Երկնքից նվեր, մի հրաշք նվեր,
Նա բերել է մեզ յոթ գույներ:

Ձեռքս ձեռքիդ, միշտ բարին ու սեր է,
Մեզ ոչինչ էլ չի խանգարի:

Տես շողում է մեր ծիածանը,
Կանչում է նա իր հետ հեքիաթը մեր:

Վեր ձեռքերը, վեր ամպերից արևին,
Որ վառենք գույները երկնքի,
Ու նվիրենք ձեզ ժպիտ անսահման,
Երգերը մեր ինչպես գույզգույն ծիածան,
Երգերը մեր ինչպես գույզգույն ծիածան: x2

Թող միշտ վերից մեզ ժպտա արևը,
Որ առնենք մենք բարի թևեր,
Որ գրկենք ամբողջ աշխարհին անհոգ,
Օրը տոն դարձնենք մենք այսօր:

Ձեռքս ձեռքիդ, միշտ նոր ուժ ու կյանք է,
Մեզ ոչինչ էլ չի վախեցնի:
Տես շողում է մեր ծիածանը,
Կանչում է նա իր հետ երազը մեր:

Վեր ձեռքերը, վեր ամպերից արևին,
Որ վառենք գույները երկնքի,
Ու նվիրենք ձեզ ժպիտ անսահման,
Երգերը մեր ինչպես գույզգույն ծիածան,
Երգերը մեր ինչպես գույզգույն ծիածան: x2

Վեր ձեռքերը, վեր ամպերից արևին,
Որ վառենք գույները երկնքի,
Ու նվիրենք ձեզ ժպիտ անսահման,
Երգերը մեր ինչպես գույզգույն ծիածան,
Երգերը մեր ինչպես գույզգույն ծիածան: x2

Մեկնաբանություններ

ՄԱՆԿԱԿԱՆ ԵՐԳ. ԾԻԱԾԱՆ

log in

reset password

Back to
log in