ՀԱՆՐԱՀԱՅՏ ANGRY BIRDS ԽԱՂԸ

Հանրահայտ Angry Birds խաղը ստեղծվել է ֆիննական Rovio ընկերության կողմից, որը համակարգչային խաղերի արտադրող ընկերություն է: Սա շատ պարզ խաղ է. մի խումբ բարկացած թռչուններ պայքարում են շատ տհաճ կանաչ խոզուկների դեմ, որոնք գողացել են թռչունների ձվիկները: Եվ թռչունները պարսատիկի օգնությամբ փորձում են վերացնել այդ կենդանիներին:

Իսկ ինչպե՞ս ստեղծվեց Angry birds-ը: Այսպիսի խաղ ստեղծելու գաղափարը ծագեց մի խումբ տղաների մոտ: Նրանցից մեկը շատ լավ էր նկարում թռչուններ, իսկ թռչուններին բոլորն են սիրում: Նա նկարեց, մյուսը գրեց, խաղի անունն էլ որոշեցին և մտածեցին, թե ամեն ինչ պատրաստ է: Բայց մեկ անգամ ևս հանդիպելով՝ նրանք որոշեցին ստեղծել ոչ թե սովորական, այլ բարկացած թռչուններ, որոնց թշնամիներն անկախ իրենցից դարձան խոզուկները: Դա էլ այն պատճառով, որ խոզուկներին շատ քչերն են սիրում: Եվ այս պահից սկսվեց թռչունների ու խոզուկների խաղային պատերազմը: Խաղի անունն էլ որոշվեց կնքել «Angry birds», այսինքն՝ «Բարկացած թռչուններ»:

Angry-birds

Տղաների կարծիքով Angry birds-ը պետք է դառնար պարզապես շարքային մի խաղ, բայց… Փիթերը՝ խաղի ստեղծողներից մեկը, իր մայրիկին առաջարկեց խաղալ այս խաղը՝ մտածելով, որ մայրիկը կվերցնի, մի երկու անգամ կխաղա և մի կողմ կդնի հեռախոսը: Հենց այսպես մտածելով էլ՝ նա դուրս եկավ զբոսնելու: Բայց վերադառնալով մոտ մեկ ժամից՝ տեսավ, որ մայրիկը դեռ խաղում է: Եվ հենց այստեղ նա հասկացավ, որ Angry birds-ը մեծ հեղինակություն կվայելի ու կդառնա շատերի սիրելի խաղը:

Այս ամենը տեղի է ունեցել դեռևս 2009 թվականին: Բայց խաղը շատ կարճ ժամանակում տարածում է գտել ամբողջ աշխարհում և  դարձել բոլոր խաղերի առաջատարը:

Մինչև օրս ողջ աշխարհում ներբեռնվել է Angry Birds -ի ավելի քան 400 միլիոն օրինակ։ Իսկ օրական 30 միլիոն մարդ խաղում է Angry Birds: Խաղացողները միասին վերցրած ծախսում են օրական 300 միլիոն րոպե խաղի վրա։ Ի դեպ, ամենաակտիվ խաղացողները Չինաստանից են։

Rovio ընկերությունը պարբերաբար թողարկում է նոր հավաքածուներ խաղի հերոսներով՝ պայուսակներ, փափուկ խաղալիքներ, մանկական հագուստ և այլն։ Իսկ շատ շուտով խաղը նաև կունենա մուլտֆիլմային և ֆիլմային տարբերակ:

Angry Birds-ը կարող ես խաղալ այստեղ:

Ավելի շատ խաղեր կարող ես խաղալ այստեղ:

Անի Ավագյան

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

28 մեկնաբանություն

    1. ZARA

      Իրականում թվում է, թե շատ հեշտ խաղ է, բայց լավ էլ դժվար է, պետք է լավ գծագրություն ու երկրաչափություն իմանալ, մեկ էլ մի քիչ հաջողակ լինել

  1. SEDA

    IM AYS TARVA CNNDYAN TORTI VRA PATKERVAC EIN ANGRY BIRTHS TRCHUNNER@

  2. Milena

    lavna shat em sirum es xax@@@@@@@@@@ klass klass klass klass!!

  3. Milena

    ete hnaravora es es payusakic kpatvirem (dzer karciqov hnaravora?)

  4. Մերի

    Որ լավ մտածես լավ էլ դժվար խաղ է Այս Բարկացած թռչունները մեզ լավ տապալում են նրանք շատ հաջողակ են իսկ մենք չէ այսինքն ոմանք ես օրինակ գծագրությունից շատ լավ եմ բայց չեմ կարող հաղթել այս բարկացած թռրուններին

  5. Arman

    shat shat lav xaxa im heraxosi mej ka bolor ashxarner@ ancel em

Մեկնաբանել

Ձեր էլ․ փոստը չի հրապարակվի