ՍՈՎՈՐՈՒՄ ԵՆՔ ԱՅԲՈՒԲԵՆ - ՄԱՍ 3-ՐԴ

Ահա և դասերն ավարտվեցին, առջևում նոր ուսումնական տարի է, և  բազմաթիվ փոքրիկներ առաջին անգամ դպրոց են գնալու՝ սպիտակ վերնաշապիկներով, գեղեցիկ [more]

ԼԵՈՆԻԴ ԵՆԳԻԲԱՐՅԱՆ - ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՅԱՐԱՆՈՒՄ

Մանկության կայարանում տեղ զբաղեցնելով Կյանքի գնացքում՝ մի՛ փորձեք անպայման տեղ գրավել պատուհանի մոտ: Տպավորությունը խիստ մակերեսային կլինի: Եվ բոլորովին կարևոր [more]

ԾԻԱԾԱՆ - ՀԱՅՐԵՆԻ ՏՈՒՆ

Երգի հեղինակ՝ Լիանա Հարությունյան Երգում է Ծիածան խումբը Ծիրանի մի ճյուղ, մի դալար բարդի Խոսուն, նախշազարդ, հին խաչքարների, Ծուխը երդիկի հայոց օջախների Տունն է, [more]

ՀԱՄՈ՜Վ ՃՈՒՏԻԿ

Լսու՞մ ես՝ ինչպե՜ս է աղմկում փորիկդ, հը՜մ, հաստատ քաղցած է: Ուրեմն քեզ նորից օգնության կգան ձեռքերդ ու դուք միասին կպատրաստեք [more]

ՄԱՆԿԱԿԱՆ ՇՈԿՈԼԱԴԵ ԿՈԿՏԵՅԼ

Եվ այսպես, արևի աշխատանքային օրերը սկսված են... Իսկ դա նշանակում է, որ սառը հյութերի ու պաղպաղակների ժամանակն է: Եվ նրանց [more]

ՋԱՆՆԻ ՌՈԴԱՐԻ - ԱԼԻՍԱ ԳԼՈՐԻԿԸ

Հիմա ես քեզ կպատմեմ Ալիսա-Գլորիկի մասին: Ինչու՞ է կոչվում «Գլորի՞կ». Որովհետև նա շարունակ գլորվում ընկնում էր, շարունակ ու ամեն տեղ: Մի [more]

ՍՏԵՓԱՆ ՇԱՔԱՐՅԱՆ

Վստահ եմ, համաձայն ես, որ Պինգվին Վինը այն Վինը չէր լինի, որին մենք գիտենք ու այնպես սիրում ենք, եթե չլիներ [more]

ՊԻՆԳՎԻՆԱՇԵՆ ՄՈՒԼՏՖԻԼՄԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Սա պատմություն է փոքրիկ պինգվինի մասին: Այդ պինգվինը շատ է նման ինձ ու քեզ: Թե ինչով, շուտով կհասկանաս: Պինգվինին կոչոմ [more]

ՀԱՆՐԱՀԱՅՏ ANGRY BIRDS ԽԱՂԸ

Հանրահայտ Angry Birds խաղը ստեղծվել է ֆիննական Rovio ընկերության կողմից, որը համակարգչային խաղերի արտադրող ընկերություն է: Սա շատ պարզ խաղ է. մի խումբ բարկացած թռչուններ պայքարում են շատ տհաճ կանաչ խոզուկների դեմ, որոնք գողացել են թռչունների ձվիկները: Եվ թռչունները պարսատիկի օգնությամբ փորձում են վերացնել այդ կենդանիներին:

Հանրահայտ Angry birds խաղըԻսկ ինչպե՞ս ստեղծվեց Angry birds-ը: Այսպիսի խաղ ստեղծելու գաղափարը ծագեց մի խումբ տղաների մոտ: Նրանցից մեկը շատ լավ էր նկարում թռչուններ, իսկ թռչուններին բոլորն են սիրում: Նա նկարեց, մյուսը գրեց, խաղի անունն էլ որոշեցին և մտածեցին, թե ամեն ինչ պատրաստ է: Բայց մեկ անգամ ևս հանդիպելով՝ նրանք որոշեցին ստեղծել ոչ թե սովորական, այլ բարկացած թռչուններ, որոնց թշնամիներն անկախ իրենցից դարձան խոզուկները: Դա էլ այն պատճառով, որ խոզուկներին շատ քչերն են սիրում: Եվ այս պահից սկսվեց թռչունների ու խոզուկների խաղային պատերազմը: Խաղի անունն էլ որոշվեց կնքել «Angry birds», այսինքն՝ «Բարկացած թռչուններ»:

Տղաների կարծիքով Angry birds-ը պետք է դառնար պարզապես շարքային մի խաղ, բայց… Փիթերը՝ խաղի ստեղծողներից մեկը, իր մայրիկին առաջարկեց խաղալ այս խաղը՝ մտածելով, որ մայրիկը կվերցնի, մի երկու անգամ կխաղա և մի կողմ կդնի հեռախոսը: Հենց այսպես մտածելով էլ՝ նա դուրս եկավ զբոսնելու: Բայց վերադառնալով մոտ մեկ ժամից՝ տեսավ, որ մայրիկը դեռ խաղում է: Եվ հենց այստեղ նա հասկացավ, որ Angry birds-ը մեծ հեղինակություն կվայելի ու կդառնա շատերի սիրելի խաղը:

Հանրահայտ Angry birds խաղըԱյս ամենը տեղի է ունեցել դեռևս 2009 թվականին: Բայց խաղը շատ կարճ ժամանակում տարածում է գտել ամբողջ աշխարհում և  դարձել բոլոր խաղերի առաջատարը:

Մինչև օրս ողջ աշխարհում ներբեռնվել է Angry Birds -ի ավելի քան 400 միլիոն օրինակ։ Իսկ օրական 30 միլիոն մարդ խաղում է Angry Birds: Խաղացողները միասին վերցրած ծախսում են օրական 300 միլիոն րոպե խաղի վրա։ Ի դեպ, ամենաակտիվ խաղացողները Չինաստանից են։

Rovio ընկերությունը պարբերաբար թողարկում է նոր հավաքածուներ խաղի հերոսներով՝ պայուսակներ, փափուկ խաղալիքներ, մանկական հագուստ և այլն։ Իսկ շատ շուտով խաղը նաև կունենա մուլտֆիլմային և ֆիլմային տարբերակ:

Angry Birds-ը կարող ես խաղալ այստեղ:

Ավելի շատ խաղեր կարող ես խաղալ այստեղ:

Անի Ավագյան

10 մոծաբանություն ՀԱՆՐԱՀԱՅՏ ANGRY BIRDS ԽԱՂԸ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

Միացեք մեզ
  
Բաժանորդագրություն

Mocak.am-ի թարմացումների և նորությունների մասին տեղեկանալու համար կարող եք գրանցել Ձեր էլ-փոստը:

??????.???????