facebook

ԻՄ ԲԱՐԵԿԱՄԸ. ԼԵՈՆԻԴ ԵՆԳԻԲԱՐՅԱՆ


Երրորդ մուտքում ապրող իմ բարեկամը 6 տարեկան է:

– Գիտե՞ս, – մի օր ասաց նա ինձ,- մեր շենքը նման է բուտերբրոդի:

Ես նայեցի առաջին հարկին և տեսա, որ վրան գրված է «Հաց» ու համաձայնեցի նրա հետ:

-Բայց այդ դեպքում 9 հարկերն ի՞նչ են, – փորձեցի ճշտել ես:

Պարզվեց, որ 9 հարկերը պանիր, երշիկ, խոզապուխտ ու նման բաներ են՝ կախված նրանից, թե ամեն առավոտ ինչով են նախաճաշում այդ հարկերում:

Բուտերբրոդ-շենքին մոտեցավ «Կաթ» բեռնատարը: Կյանքի առավոտ: Ամեն ինչ այնքան համեղ էր թվում: Եվ ես հանկարծ ամաչեցի, որ այդքան բան եմ մոռացել: Ես մի փոքր թռվռացի իմ բարեկամի հետ «կլաս» խաղալով ու մե՜ծ ախորժակով գնացի աշխատանքի…

Լեոնիդ Ենգիբարյան

 

Մեկնաբանություններ

ԻՄ ԲԱՐԵԿԱՄԸ. ԼԵՈՆԻԴ ԵՆԳԻԲԱՐՅԱՆ