Ապրիլի 22-ը համարվում է Երկրի օրը: Առաջին անգամ 1997 թվականին ԱՄՆ սենատոր Գեյլորդ Նելսոնը ապրիլի 22-ը հռչակեց որպես Երկրի միջազգային օր: Այդ տարի մասնակցեց 20 միլիոն մարդ, և այժմ ամեն տարի Երկրի օրը նշվում է ավելի քան 500 միլիոն մարդկանց կողմից՝ 175 երկրներում: Մենք բոլորս պետք է մեծ պատասխանատվությամբ ու խնամքով վերաբերվենք մեր երկիր մոլորակին, սիրենք նրան ու անենք ամեն ինչ որպեսզի նա լինի ամենամաքուրն ու ամենագեղեցիկը:

Հետաքրքիրն այն է, որ հյուսիային կիասագնդում Երկրի օրը նշվում է գարնանը, իսկ հարավային կիսագնդում`աշնանը: Ամեն տարի այս օրը ամբողջ աշխարհից գիտնականներ են հավաքվում կլոր սեղանների շուրջ և քննարկում բնապահպանական խնդիրներ: Դրանք հիմնականում վերաբերում են ավտոմոբիլային երթևեկությանը, շրջակա միջավայրի մաքրությանը, ծառատունկներին…

happy_earth_day_2013__by_dragofyre-d62levm

Երկրի օրվա կապակցությամբ ապրիլի 22-ին Երևանում նշվելու է նաև առանց մեքենաների օր և քաղաքի կենտրոնում ժամը 14:00-ից կդադարեցվի ավտոմեքենաների երթևեկությունը և մարդիկ կկարողանան ազատորեն դուրս գալ փողոց՝ զբոսնելու,վազելու, խաղալու և վարելու ոչ թե մեքենա, այլ հեծանիվ:

Իսկ ինչպիսի՞ն է ինքը` Երկիրը: Հաշվարկված է, որ Երկիր մոլորակը 4,5 միլիարդ տարեկան է: Եթե որևէ մեկը ցանկանա շրջել Երկրով մեկ`քայլելով հասարակածով, նրանից կպահանջվի անցնել 40010 կմ ճանապարհ: Իսկ Երկրի մակերևույթից մինչև կենտրոն ընկած տարածությունը կազմում է շուրջ 6348 կմ:

Տեսնու՞մ եք որքան մեծ է Երկիր մոլորակը, և նույնքան էլ մեծ է նրա սերը՝ մեր հանդեպ: Այնպես որ հարկավոր է հոգ տանել  Երկիր մոլորակի մասին, չէ՞ որ այդ սերը պետք է փոխադարձ լինի: Շնորհավոր Երկրի տոնը:

Տիգրանուհի Թասլակյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

1 + 4 =