ԷՔԶՅՈՒՊԵՐԻԻ «ՓՈՔՐԻԿ ԻՇԽԱՆ» ԳՐՔԻ ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ


Ուրախ նորություն Փոքրիկ Իշխանի բազմահազար երկրպագուների համար: Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի այս հրաշալի վիպակն արդեն ունի նոր հրատարակություն:  Սա բոլորովին նոր թարգմանություն է ֆրանսերենից, հեղինակը Նվարդ Վարդանյանն է: Գիրքը հրատարակել է «Անտարես» հրատարակչությունը, գրքի խմբագիրը և առաջաբանի հեղինակը Արքմենիկ Նիկողոսյանն է:

«Այս հրատարակության ամենակարևոր առանձնահատկությունն այն է, որ առաջին անգամ Հայաստանում Փոքրիկ իշխանը հրատարակվում է հեղինակային իրավունքի ձեռքբերմամբ, այսինքն՝ նախորդ բոլոր հրատարակությունները կատարվել են անօրինական: Բացի այդ՝ գիրքը տպագրվել է ֆրանսիական հրատարակության օրինակով՝ չափսեր, տառաձևեր և այլն», – ասում է Արքմենիկ Նիկողոսյանը:

Նոր գիրքն առաջինը տեսնելու և ձեռք բերելու համար ապրիլի 23-ին շտապեք Խնկո Ապոր անվան գրադարան: Հենց այնտեղ ժամը 14:00-ին կկայանա «Փոքրիկ Իշխան» գրքի շնորհանդեսը: Եվ պատկերացնում եք՝ որքան բարի ու հեքաթային մթնոլորտ կտիրի այնտեղ, չէ՞ որ իրար են հանդիպելու Փոքրիկ Իշխանի բոլոր սիրահարները…

Մեկնաբանություններ

ԷՔԶՅՈՒՊԵՐԻԻ «ՓՈՔՐԻԿ ԻՇԽԱՆ» ԳՐՔԻ ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ

log in

reset password

Back to
log in