ԱՂՑԱՆ ՁՄԵՐՈՒԿ


Ճիշտ է մեր սիրելի ամռանը բան չմնաց, բայց դեռ սպասում ենք: Եվ որպեսզի այդ սպասումը ծանր չլինի, առաջարկում եմ պատրաստել համեղ աղցան ձմերուկ: Այո՛, ձմերուկն էլ է ամռան խորհրդանիշ:

Ի՞նչ է քեզ անհրաժեշտ. մեր սիրելի բաղադրիչներից լոլիկ, վարունգ, պանիր և ձիթապտղի հատիկներ: Դե ինչ, նայելով նկարին, սկսիր:

Բոլոր բաղադրիչները մանրացրու և շերտավորիր ձմերուկի տեսքով` վարունգը կեղևն է, պանիրը` կեղևի շարունակությունը, լոլիկը` միջուկը, իսկ ձիթապտղի հատիկները կորիզներն են (որոնք կարելի է ուտել): Պատրաստ է, կարող ես արդեն կանչել ընտանիքիդ անդամներին խոհանոց և զարմացնել: Բարի ախորժակ…

 Անի Ավագյան

Մեկնաբանություններ

ԱՂՑԱՆ ՁՄԵՐՈՒԿ

log in

reset password

Back to
log in