ՆԵՐՍԵՍ ՇՆՈՐՀԱԼՈՒ ՀԱՆԵԼՈՒԿՆԵՐԸ


4 shares

Մեզնից ավելի քան 800 տարի առաջ ապրել ու ստեղծագործել է մեծ մտածող, բանաստեղծ ու երգահան Ներսես Շնորհալին (1098-1173), որ նշանավոր Պահլավունիների տոհմից էր: Նա մանուկների համար բազմաթիվ գործեր է գրել, որոնցով կարելի էր ժամանակը հաճելի դարձնել և անհրաժեշտ գիտելիքներ ձեռք բերել: Այդպիսիններից առանձնապես արժեքավոր են նրա 300-ի հասնող հանելուկները: Ներսես Շնորհալու հանելուկները գրվել են ժամանակի խոսակցական լեզվով, որն այսօր հայտնի է «միջին հայերեն» անունով: Այժմ դրանք թարգմանված են նաև աշխարհաբար ու հենց այդպես էլ ներկայացվում են այս էջում:

Ծնվում է ու մեծանում,
Հենց նույն օրն էլ՝ մահանում,
Հետո նորից կյանք առած
Պայծառ շորեր է հագնում:

Ամբողջ օրը տանը մնում,
Բեհեզ բարձի վրա քնում,
Հենց որ մուկ է տեսնում հանկարծ,
Բազեի պես որս է անում:

Չորս ոտք ունի, բայց շուն չի,
Ձու է ածում, թռչուն չի,
Խոտ է ուտում կովի պես,
Պատյան ունի, բայց տուն չի:

Տուն է սպիտակ, լայնատարախ,
Սև հավիկներ մեջը թառած,
Խոսում են ու զրույց անում՝
Մարդու նման լեզու առած:

Ամբողջ օրը քուն չունի,
Լայն դաշտերում տուն չունի,
Ծաղկից ծաղիկ է թռչում,
Փեթակ ունի, բույն չունի:

Արքա չունեն, սակայն արագ
Կազմում են մեծ, ահեղ բանակ,
Հենց մտնում են արտը հասած՝
Բերքն են հնձում առանց դանակ:

Հսկայական փռում թխած
Մի գաթա կա սիրուն, գլոր,
Թխողն ինչքան ծայրից պոկում,
Նորից է  նա դառնում կլոր:

 Նա որսորդ է չար ու անգութ,
Հագին մուշտակ՝ սիրուն, պուտ-պուտ,
Ժանիքը սուր, ագին բարակ,
Եվ աչքերն են մի-մի ճրագ:

Հանելուկների պատասխաններ – արեգակ, կատու, կրիա, գիրք, մեղու, մրջյուն, լուսին, հովազ


Like it? Share with your friends!

4 shares

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։