ԾԱՂԿԵՓՈՒՆՋ ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԼԱՎ ՄԱՅՐԻԿԻ ՀԱՄԱՐ


Թեև մայրիկների մեկամսյակն արդեն ավարտվել է, բայց դա չի նշանակում, որ մայրիկների համար անակնկալներն էլ պետք է ավարտվեն: Մեր սիրելի մայրիկներին ինքատիպ նվերներով ու ջերմ վերաբերմունքով պետք է ուրախացնել ոչ թե մեկ օր կամ մեկ ամիս, այլ մի ամբողջ կյանք: Եվ դա բոլորովին էլ շատ չէ, չէ՞ որ այդ կյանքը չէր լինի առանց մեր մայրիկների: Իսկ որպեսզի վաղը քո մայրիկն էլ արթնանա ժպիտը դեմքին, առաջարկում եմ այսպիսի ծաղկեփունջ պատրաստել ու վաղ առավոտյան դնել նրա անկողնու կողքին:

Ծաղկեփունջը, իհարկե, պատրաստելու ենք մեր իսկ ձեռքերով: Դրա համար հարկավոր են գունավոր  թղթե, սոսինձ, մկրատ և ժապավեն: Ահա այն գծագրերը, որոնցով պետք է կտրես գունավոր թղթերը: Առաջին գծագրով կտրտելու ենք ծաղիկները, երկրորդ գծագրով՝ տերևները:

tsaxkepunj (5) Եթե չունես այս նկարներում պատկերված սարքերից, ապա հոգ չէ, ծաղիկները կարող ես կտրտել մկրատով:

tsaxkepunj (6)

Այս ուրախ դեմքերը ավելի դժվար կլինի ստանալ մկրատի օգնությամբ, դրա համար էլ առաջարկում եմ պարզապես աչքերն ու ժպիտը նկարել կլոր շրջանակների վրա:

tsaxkepunj (7)

Ծաղիկների թերթիկները մի փոքր առաջ ծալելով՝ դու նրանց ուռուցիկ տեսք կտաս:

tsaxkepunj (8)

Հիմա ցողունների հերթն է: Մոխրագույն կամ կանաչ թղթից կտրիր երկար ու բարակ երիզներ և երկու երիզ սոսնձիր իրար, որպեսզի ցողունն ավելի ամուր ստացվի:

tsaxkepunj (3)

tsaxkepunj (4)

Հիմա ժամանակն է իրար կպցնել ցողուններն ու ծաղիկները:

tsaxkepunj (9)

tsaxkepunj (10)

tsaxkepunj (11)

Եվ վերջապես հերթը տերևներինն է: Ծալիր թուղթը և կտրիր այն գծագրով, որը ներկայացրել ենք քիչ վերև: Մկրատով կտրատիր տերևի ծայրերը այնպես, ինչպես պատկերված է նկարում: Ապա բացիր և սոսնձիր ցողուններին:

tsaxkepunj (12)

Ահա և վերջ: Աշխարհի ամենալավ մայրիկի համար ծաղկեփունջն արդեն պատրաստ է: Մնում է ձևավորել ժապավենով ու հասցնել նշանակված վայրը: Մայրիկի ժպիտը երաշխավորված է…

tsaxkepunj (13)


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։