Այսօր` ապրիլի 29-ին, ամբողջ աշխարհում նշում են Պարի միջազգային օրը: Պարի միջազգային խորհրդի առաջարկությամբ այն հռչակել է  ՅՈՒՆԵՍԿՕ-ն 1982թ` ի պատիվ բալետի մասնագետ, ֆրանսիացի Ժան Ժորժ Նովերի, ում ծննդյան օրը հենց ապրիլի 29-ին է: Եվրոպայում այս տոնը շատ ավելի շքեղ է նշվում, քան մեզ մոտ՝  Հայաստանում: Այստեղ արդեն  7-րդ տարին է, ինչ նշում ենք այս հետաքրքիր տոնը: Այն մեզ նոր, դրական լիցքեր է հաղորդում ու ստիպում հավատարիմ մնալ ավանդույթին ու պարել ամբողջ օրը:

Ամեն տարի այս տոնն ունենում է ինչ-որ խորհուրդ և նվիրվում է ինչ-որ բանի, օրինակ` նախորդ տարի այն նվիրված էր  մոդեռն պարի մասնագետներին, 2010թ` աշխարհի  բոլոր մանուկներին, իսկ այս տարի այն նվիրված է պարի թերապիային, ասել է թե` պարը պետք է նպաստի մի շարք հիվանդությունների բուժմանը, բարձրացնի մարդկանց տրամադրությունը և օգնի հաղթահարել հոգեկան խնդիրները: Այս տարի կկարևորվեն պարի վերաբերյալ հետազոտությունները` նրա բուժիչ հատկությունները պարզելու առումով, կհայտնաբերվեն այն հիվանդությունները, որոնք կարող են  բուժվել պարի միջոցով:

Պարել սիրում ենք բոլորս, այնպես որ ընտրեք Ձեր ամենասիրելի պարային ոճը, բարձրացրեք երաժշտությունը և ի սրտե պարեք, ու թող որ պարային, բարձր տրամադրությունը ուղեկցի Ձեզ ողջ օրվա ընթացքում:

Տիգրանուհի Թասլակյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

5 + 4 =