ՏԱՐԲԵՐ ԱԶԳԵՐԻ ՍՈՎՈՐՈՒՅԹՆԵՐ


2 shares

Յուրաքանչյուր ազգ ունի սովորույթներ ու ավանդույթներ, որոնք ընդունված է պահպանել տվյալ երկրում: Այդ իսկ պատճառով, եթե որոշես մեկնել արտասահման, պետք է զգոն լինես: Այլապես անկախ քեզնից կարող ես վիրավորել որևէ մեկին և ընկնել վատ դրության մեջ: Որպեսզի այս անհարմարությունները չլինեն, մենք հենց հիմա կծանոթանանք տարբեր ազգերի տարբեր սովորույթներին:

Նորվեգիայում ընդունված չէ երթուղայինում տեղը զիջել տարեց մարդկանց: Նրանք կարծում են, որ դու այդպիսով ընդգծում ես քո ֆիզիկական առավելությունը: Բայց երբեք չմոռանաս, որ մեզ մոտ` Հայաստանում, դա հարգանքի նշան է:

Չինաստանում չի կարելի ծաղկեփունջ նվիրել տանտիկնոջը: Դա նշանակում է, որ նրա տունն այնքան տգեղ և անշուք է, որ դու ցանկանում ես մթնոլորտը փոխել:

Ֆինլանդիայում ընդունված չէ հասարակության մեջ հաճոյախոսություն անել որևէ մեկին, դա վիրավորական է մյուսների համար:

Չինաստանում ընդունված է «ճպճպացնելով» ուտել: Այդպիսով տպավորություն է ստեղծվում, որ ճաշը քեզ դուր է եկել:

Շատ երկրներում, եթե դու հյուրի կարգավիճակում ես, պետք չէ ամանները լվանալ: Ամանները լվանալով` դու կլվանաս նրանց տան երջանկությունը:

Իսկ գիտե՞ս, որ Հարավային Կորեայում հաց ուտելիս, եթե քո աչքերից արցունք է հոսում , դա ամենալավ հաճոյախոսության նշանն է խոհարարին:

Հնդկաստանում ընտանեկան միջավայրում ընդունված չէ շնորհակալություն հայտնել միմյանց: Եթե ընտանիքի անդամեներից մեկը ինչ-որ բան է նվիրում մյուսին, ապա պետք է ասել «Ինչ գեղեցիկ է», «Ես վաղուց էի երազում սրա մասին», բայց ոչ մի դեպքում չասել «շնորհակալություն»:

Չինաստանում 4 թվի հետ կապված ամեն բան ուղղակի անընդունելի է: Նրանք այդ թիվը համարում են մահվան խորհրդանիշ, անգամ հյուրանոցի համարներն այսպես են. 1 2 3 5 6:

o-TALKING-TO-KIDS-ABOUT-RACE-facebook

Եթե գնաս Միջին Ասիա տարածաշրջանում գտնվող որևէ երկիր, և տանտերերը քո թեյի բաժակը կիսատ լցնեն, չվիրավորվես, դա հարգանքի նշան է: Այնտեղ կարծում են, որ թեյի բաժակը լիքը լցնելով ասում են` «շուտ խմիր և հեռացիր»: Իսկ հակառակ դեպքում հյուրի հանդեպ անընդհատ ուշադիր են լինում և բաժակը դատարկվելուն պես նորից են լցնում:

Վրաստանում էլ նմանատիպ սովորույթ կա. հյուրի բաժակը միշտ լիքը պետք է լինի: Եթե նույնիսկ հարյուր անգամ դատարկվի բաժակը, հյուրընկալողը պարտավոր է լցնել:

Հունաստանում, եթե հյուր ես գնացել որևէ մեկի տուն, ապա չարժե գովաբանել ինչ-որ իր (նկար, ծաղկաման): Այդ դեպքում տանտերը ստիպված կլինի այդ իրը նվիրել քեզ (բայց ինչո՞ւ չարժե):

Այսպիսի հետաքրիր սովորույթներով են ապրում մեր երկրից այն կողմ գտնվող ժողովուրդները: Իսկ մենք նախքան ուրիշի սովորույթները յուրացնելը, լավ կանենք պահպանենք մերը` հայկականը:

Անի Ավագյան


Like it? Share with your friends!

2 shares

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։