ԵՐԿՈՒ ՀԱՄԵՂ ՍՐՏԻԿ


Որքան հասկացա, դու միայն կողմ ես մայրիկի համար անակնկալներ պատրաստել քո ձեռքերով: Իսկ ինչու՞ դա չանել նաև խոհանոցում:  Բայց գաղտնիքը չբացահայտես մինչև ամեն ինչ պատրաստ չլինի, այլապես դա չի կոչվի անակնկալ: Եթե արդեն լվացել ես ձեռքերդ, ես առաջարկեմ երկու համեղ և պարզ բաղադրատոմս:

srtik

Առաջինը սրտիկ ձվածեղն է, ինչի համար քեզ անհրաժեշտ է`

  • 1 ձու
  • 1 նրբերշիկ
  • Ձեթ կամ կարագ
  • Ատամի փայտիկ

Պատրաստել պետք է այսպես. նրբերշիկը պետք է բաժանել երկու մասի, սակայն ոչ մինչև վերջ, հետո կտրված ծայրերը միացնել իրար և ամրացնել փայտիկով: Երկու կողմից լավ տապակիր ձեթով, յուղով կամ կարագով: Մնաց միայն ձուն. ջարդիր հենց սրտի մեջտեղում: Եվս մի քանի րոպե և պատրաստ է:

srtik buterbrod

Երկրորդը սրտիկ բուտերբրոտն է, որը պատրաստելն է՛լ ավելի հեշտ է: Բաղադրիչներն են`

  • 1 հատ կլոր հաց
  • 1շերտ պանիր
  • 1 շերտ երշիկ
  • Կարմիր պղպեղ
  • Կանաչիներ` համեմ և սամիթ

Անցնիր գործի: Երշիկը կտրիր սրտաձև, իսկ պղպեղին տուր սլաքի տեսք: Հացի վրա դիր համեմը, ապա պանիրը, երշիկը: Սամիթը անցկացրու սրտիկի միջով և ծայրում դիր պղպեղը: Անակնկալը մատուցելու ժամանակն է` միայն թե չմոռանաս հյուրասիրել նաև հայրիկին:

Անի Ավագյան

Մեկնաբանություններ

ԵՐԿՈՒ ՀԱՄԵՂ ՍՐՏԻԿ

log in

reset password

Back to
log in