facebook

«ԶԳՈՒՇԱՑԵՔ, ԿԱՊԻԿՆԵՐՆ ԵՆ» ՄՈՒԼՏՖԻԼՄ. ՄԱՍ 1-ԻՆ


1980-ական թթ Խորհրդային մուլտերի շարքը համալրեց ևս մի զվարճալի մուլտֆիլմ: Խոսքը «պայթյունավտանգ» փոքրիկ կապիկների մուլտսերիալի մասին է: Այս չարաճճիները մեր էկրաններին հայտնվեցին ըստ մանկագիր Գրիգորի Օստերի սցենարի: Մուլտֆիլմի երգը («В каждом маленьком ребёнке…»), որ նույնիսկ ավելի հանրահայտ դարձավ քան ինքը մուլտֆիլմը, կատարել է  Машина Времени խումբը:

5 փոքրիկ կապիկները իրենց մայրիկի հետ ապրում են կենդանաբանական այգում և շատ հաճախ փախուստ են տալիս այնտեղից ու ընկնում զվարճալի պատմությունների մեջ: Նրանց էներգիան ու հետաքրքրասիրությունը պարզապես դուրս են հորդում էկրանների միջից, իսկ խեղճ մայրիկը հուսահատ վազում է նրանց հետևից և ուղղում իր փոքրիկների կատարած ավիրածությունները:

«Զգուշացեք, կապիկներն են» սերիան մուլտֆիլմի առաջին մասն էր, որտեղ կապիկները հանդես եկան գլխավոր դերում: Մուլտֆիլմը նկարահանվել է 1984թ. – ին:

Մուլտֆիլմի երկրորդ մասը կարող եք դիտել այս էջում:

Ավելի շատ մուլտֆիլմեր կարող ես դիտել այստեղ:

Մեկնաբանություններ

«ԶԳՈՒՇԱՑԵՔ, ԿԱՊԻԿՆԵՐՆ ԵՆ» ՄՈՒԼՏՖԻԼՄ. ՄԱՍ 1-ԻՆ