ԼԻԴՈՒՇԻԿ - ՇՆՈՐՀԱՎՈՐ

Խոսքերի հեղինակներ՝ Իննա Մկրտչյան և Լիդուշիկ Երաժշտության հեղինակներ՝ Ռիչարդ Մադլենյան և Լիդուշիկ Ծննդյան օրը քո նշել ես վառ գույնով օրացույցի վրա, Տոն է, [more]

ԽՆՁՈՐԻՑ՝ ՁԿՆԻԿ

Ամենաօգտակար մրգերի շարքին դասվող խնձորն այսօր մեզ շա՜տ պետք կգա, որովհետև հենց նրա օգնությամբ կպատրաստենք մեր երևակայության հերթական արդյունքը: Խնձորից կպատրաստենք [more]

ՀԱՄԵ՜Ղ ՍԵՆԴՎԻՉ

Երկար ժամանակ տնային հանձնարարությունները անելով՝ ձանձրանում ու հոգնում ենք: Իսկ այդ ժամանակ պետք է ցրվել, թարմանալ ու սնվել՝ կերակրելով մեր [more]

ՀԱՆԵԼՈՒԿՆԵՐ ԲՈՒՅՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Գլխարկը կապույտ, Շապիկը կանաչ, Մի փոքրիկ ծաղիկ Ամենիս ճանաչ: Ո՞ր ծաղիկն է կլորերես, Օգտակար են սերմերը մեզ, Շատ է սիրում արեգակին, Միշտ նայում է նրա դեմքին: Անտառի տերը, Անտառի [more]

ՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԵՆՔ ԲԱՐՁ - ԱՄՊԻԿՆԵՐ

Քանի դեռ հանգստյան օրեր են, եկեք օգտվենք առիթից ու մեր ամբողջ ժամանակը տրամադրենք հարազատներին: Իսկ ինչպե՞ս կարելի է անցկացնել այդ [more]

ՄԱՅԻՍԻ 5 -Ը՝ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ

Հենց այսօր՝ մայիսի 5-ին ամբողջ աշխարհը նշում է հաշմանդամության դեմ պայքարի միջազգային օրը: Եվ պայքարում են բոլորը՝ տղաներն ու աղջիկները, [more]

ՄԱՆԿԱԿԱՆ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ - ՆԱԻՐԱ ԵԴԻԳԱՐՅԱՆ

Նոր բնակիչը Լճակում  փոքրիկ-մոքրիկ Ծնվել է ոսկե  ձկնիկ: Ձկնիկն ուրախ լողում է, Բայց ա'յ գորտին խանգարում է. - Սա ի՞նչ բան է, կվա՜, կվա՜, կվա՜... Լճակում [more]

ՍՏՈՐ ԵՍ

Բոլոր լավ բաները՝ այդ թվում և լավ մուլտֆիլմերը, գտնելու համար հարկավոր է մի լավ փնտրել, պրպտել և ուսումնասիրել: Հենց այդպես [more]

Մուլտֆիլմ [օնլայն]
 
Ad

ԻՆՉՊԵՍ ՊԱՀՊԱՆԵԼ ԾԱՂԻԿՆԵՐԻ ԹԱՐՄՈՒԹՅՈՒՆԸ

ծաղիկներԾաղիկներ նվիրում և ստանում ենք ամենատարբեր առիթներով: Իհարկե հաճելի է, երբ տունը զարդարվում է գեղեցիկ ծաղիկներով, բայց չպետք է մոռանալ, որ այդ գեղեցկությունը պահպանելու համար հարկ է հետևել ծաղիկների խնամքին, պահպանել ծաղիկների թարմությունը: Դա շատ կարևոր է հատկապես հիմա, երբ շատ շոգ է, իսկ ծաղիկները շոգին դժվարությամբ են դիմակայում:

Առանձնահատուկ կարևորություն ունի ծաղկամանի ընտրությունը: Այն ծաղիկները, որոնք ունեն երկար ցողուններ, ինչպես օրինակ՝ վարդը, մեխակը, պետք է դնել լայն ծաղկամանի մեջ, որ իրար չխանգարեն: Վարդի կոթունից պոկեք նաև փշերը: Պետք է ուշադրություն դարձնել նաև ջրի պարունակությանը: Նուրբ պոչերով ծաղիկները ցանկալի է դնել 5 սանտիմետր բարձրությամբ ջրով լցված ծաղկամանի մեջ: Սակայն մինչ ծաղիկները ծաղկամանում տեղավորելը անհրաժեշտ է կտրել պոչերը 45 աստիճան թեքությամբ, որպեսզի ծաղիկները ջրի մեջ էլ կարողանան ստանալ թթվածին և «շնչեն» , ինչպես նաև
պետք է ծաղիկներն ազատել ավելորդ տերևներից : Ամռանը պետք է ծորակից լցնել թարմ ջուր, իսկ ձմռանը՝ սենյակային ջերմաստիճանի ջուր: Չմոռանաք պարբերաբար փոխել ծաղկամանի ջուրն ու լվանալ ծաղկի ցողունները: Ծաղկամանը նույնպես պետք է ամեն օր լվանալ: Ջրի մեջ չի կարելի լցնել աղ, շաքարավազ, սպիրտ, և այլ հավելանյութեր, ծաղիկներն էլ են մարդկանց նման սիրում մաքուր ջուր խմել:

Ծաղիկները գեղեցկացնում են մեր միջավայրը, սակայն հիշեք՝ նրանք նաև շատ նեղացկոտ են, այնպես որ պետք է անպայման ուշադրություն դարձնել նրանց, և խնամքով վերաբերվել:

 Տիգրանուհի Թասլակյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

Միացեք մեզ
  
Բաժանորդագրություն

Mocak.am-ի թարմացումների և նորությունների մասին տեղեկանալու համար կարող եք գրանցել Ձեր էլ-փոստը:

??????.???????