ԱՅՍՕՐ ՆՇՎՈՒՄ Է ԱՐԵՎԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ


Արև, արև եկ եկ, զիզի քարին վեր եկ,
Սև սև ամպեր հեռացեք, արևին ճամփա տվեք…

Այո, ճամփա տվեք, որովհետև այսօր նշվում է արևի միջազգային օրը: Այն արևի, որն առանց տրտնջալու ամեն անգամ ազդարարում է առավոտը բացվելը կամ ամառվա գալուստը: Այն մեզ համար կյանք է, առանց որի չէր լինի ոչ օդ, ոչ ջուր մեր երկրի վրա:

Արևը մի սովորական աստղ է, ինչպիսիք ամեն գիշեր մենք տեսնում ենք երկնքում: Ճիշտ է, այն ամենամոտ աստղն է, բայց այդքան էլ մոտ չէ. 150 մլն կմ հեռավորության վրա է գտնվում: Եվ նա է, որ այդքան հեռվից մեզ ապահովում է լույսով ու ջերմությամբ: Սակայն չմոռանանք, որ նրա լուսավորությունը շատ ուժգին է և անպաշտպան աչքերով ոչ մի դեպքում չի կարելի նայել արևին: Դա կարող է շատ վտանգավոր լինել:

Մարդիկ, ինչպես նաև բուսական ու կենդանական աշխարհները գոյատևում են հենց շնորհիվ այդ գեղեցիկ ու վառ օղակի: Դա գիտակցելով` նախկինում անգամ երկրպագել են արևին` որպես աստվածություն:

Իսկ որպեսզի հանկարծ չմոռանանք շնորհակալություն հայտնել արևեգակին,  ստեղծվեց այս օրը: Այն նշում են դեռևս 1994 թվականից: Ուրեմն, չենք մոռանում ամեն տարի մայիսի 3-ին ասել.

Շնորհավո՛ր տոնդ արև…

 Անի Ավագյան

Մեկնաբանություններ

ԱՅՍՕՐ ՆՇՎՈՒՄ Է ԱՐԵՎԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ

log in

reset password

Back to
log in