ՔԱՂԱՔԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԹԱՏՐՈՆՈՒՄ ԵՎ ՀԱՄԵՐԳՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ


Քաղաքավարության կանոններ թատրոնում

Չգիտես ինչու վերջերս շատերը մոռացել են էթիկայի ամենատարրական կանոնների մասին: Գալիս են թատրոն, սակայն ամեն ինչ անում են, բացի ներկայացում դիտելուց: Քանի դեռ ամեն ինչ կորած չէ, փորձենք ուղղվել և տեսնենք, թե որոնք են քաղաքավարության կաննները թատրոնում և համերգների ժամանակ:

Հագուտ. եթե գնում ես թատրոն կամ որևէ դասական համերգի, ապա պետք է ընտրել այնպիսի հագուստ, որը կլինի հարմարավետ և աչք շոյող, ոչ թե այնպիսին, որ մարդիկ, մոռանալով ներկայացումը, աչք չկտրեն քեզնից:

Բույր. քանի որ դու տվյալ դահլիճում միայնակ չես լինելու, լավ կլինի չմոռանաս լոգանք ընդունելու մասին: Օծանելիք էլ պետք չէ օգտագործել, իսկ եթե այլ կերպ չես կարող, ապա շատ քիչ օգտագործիր:

Սանրվածք. Ճիշտ է, ամենօրյա սանրվածք պետք չէ անել, բայց ոչ էլ ճչացող և աչք ծակող: Մի խոսքով, այնպես մի արա, որ ետևում նստածները ոչինչ չտեսնեն:

Այսքանն արտաքինի մասին, իսկ հիմա պահվածքի, որն առավել կարևոր է:

Մի ուշացի՛ր: Իսկ եթե դեպքերի բերումով ուշացել ես, ապա շատ լուռ և աննկատ կերպով մտիր դահլիճ և մինչ քո տեղն ես փնտրում, քայլիր դեմքով դեպի մարդիկ:

Անջատի՛ր բջջային հեռախոս(ներ)դ. դա շատ է խանգարում բեմում ելույթ ունեցողներին:

Եթե քո տեղն արդեն զբաղված է, մի՛ փորձիր պարզաբանումներ մտցնել, դիմիր աշխատողներից որևէ մեկին:

Ոտքերով մի՛ հարվածիր դիմացինի աթոռին: Եվ առհասարակ մի՛ աղմկիր, մեկնաբանությունները պահիր քո մեջ:

Կոնֆետները ևս աղմուկ են առաջացնում, դրանք փչացնում են ոչ միայն քո ատամները, այլև ամբողջ դահլիճի տրամադրությունը: Հիմնականում կինոթատրոններում հանդիպող փոփ-քորններն ու Կոկա-Կոլաները ևս կարող են վատ անդրադառնալ դահլիճի վրա, իհարկե, եթե «ֆռթացնելով» և «ճպճպացնելով» ուտես:

Եթե ներկայացումը դուր չի գալիս, ապա ստիպված ես սպասել մինչև ընդմիջում: Իսկ եթե ոչ մի կերպ չես կարողանում համբերել, ապա դուրս արի այնպես, ինչպես ներս էիր մտել, այսինքն՝ անաղմուկ:

Երբեք մի՛ ծափահարիր անտեղի տեղը, դա վառ ապացույցն է նրա, որ քեզ դուր չի եկել ներկայացումը:

Ահա այսքանն են կանոնները: Իսկ եթե կարծում ես, որ սրանք ուղղակի թյուրիմացություններ են, խնդրում ենք մնալ տանը և տվյալ ֆիլմը, ներկայացումը կամ համերգը դիտել համացանցում:

 Անի Ավագյան

Մեկնաբանություններ

ՔԱՂԱՔԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԹԱՏՐՈՆՈՒՄ ԵՎ ՀԱՄԵՐԳՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ

log in

reset password

Back to
log in