Կարևորը գործով մարդ լինես

– Ի՞նչ ես ուզում դառնալ, հարցրեց մկնիկին մայրիկը:

-Փիղ, – պատասխանեց մկնիկը:

-Ապրես, -ուրախացավ մայր մուկը: – Մենք մուկ մնացինք, իսկ քեզ համար բոլոր ճանապարհները բաց են: Միայն թե դու լավ սովորիր:

Եվ մկնիկը սովորում էր, սովորում…

– Միշտ պետք է ձգտել ինչ-որ մեծ և լուսավոր բանի, – ասում էր մկնիկի ուսուցչուհին: Այ, փիղ կդառնաս, և ամեն ճանապարհ քեզ համար բաց կլինի:

Մկնիկն ավարտեց դպրոցը, գնաց փղերի դպրոց: Ավարտեց նաև փղերի դպրոցը ու ստացավ փղի վկայական: Սակայն ոչ ոք նրան փղի տեղ աշխատանքի չէր ընդունում, իսկ մկնիկ աշխատել նա չէր ուզում: Մի անգամ մկնիկը հանդիպեց փղին և հարցրեց.

-Դու ինչպե՞ս ես փիղ դարձել:

-Ես փիղ եմ ծնվել, – պատասխանեց փիղը:

-Իսկ երբ փոքրիկ էիր, ի՞նչ էիր ուզում դառնալ, – նորից հարցրեց մկնիկը:

-Երազում էի մարդ դառնալ, – հպարտ պատասխանեց փիղը:

– Իսկ ինչո՞ւ չդարձար մարդ, – զարմացավ մկնիկը:

-Դարձել եմ, – նորից հպարտացավ փիղը: Ես մի անգամ փրկեցի խեղդվող երեխաների: Բոլորն ինձ ասացին, որ ես իսկական մարդ եմ:

-Դե՜, դու շատ մեծ ես, փիղ, երկար կնճիթ ունես…

-Տեսքը կապ չունի, – մկնիկին խրատեց փիղը: Կարևորը գործով պետք է մարդ լինես:

Յուրի Ստեպանով

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

4 + 1 =