facebook

ՄԱՆԿԱԿԱՆ ՆԱԽԱՃԱՇ. ԲՈՒՏԵՐԲՐՈԴ – ՆԱՊԱՍՏԱԿ


Դասերի ավարտին գրեթե բան չի մնացել: Բայց դեռ հանձնվել չի կարելի: Առջևում քննություններն են ու կիսամյակային գրավոր աշխատանքները: Իսկ դրա համար, իհարկե, մեզ էներգիա է հարկավոր, որը կարող ենք ստանալ առավոտյան համեղ նախաճաշիկից: Այս անգամ առաջարկում եմ նապաստակ- բուտերբրոդ պատրաստել: Իսկ դրա համար նախ հարկավոր մի փոքր վաղ արթնանալ ու նախապատրաստել այս անհրաժեշտ բաղադրամասերը.

Հաց
Երշիկ
Պանիր՝ սպիտակ և նարնջագույն
Գազար
Կանաչի
Ձիթապտուղ
Կանաչ ոլոռ
Հազարի տերևներ

Հազարի տերևի վրա դիր հացի շերտը, ապա՝ սպիտակ պանրի շերտը: Երշիկի երկու ամբողջական շերտ դիր այնպես, ասես դրանցից մեկը նապաստակի գլուխն է, իսկ մյուսը՝ մարմինը: Հիմա օվալաձև երկու շերտ կտրիր նապաստակի ոտքերի համար և թեքությամբ դիր ներքևի շրջանակի վրա: Փոքրիկ երկարավուն 4 կտոր կտրատիր ու տեղադրիր պանրի վրա որպես նապաստակի ականջներ և ձեռքեր: Նարնջագույն պանրից կտրիր ավելի փոքր օվալներ և դիր նապաստակի ոտքերին: Սպիտակ պանրից կտրիր նապաստակի մռութիկը: Կանաչ ոլոռի հատիկները դիր նապաստակի աչքերի տեղում, իսկ ձիթապտղից փոքրիկ կետիկներ կտրելով՝ պատրաստիր աչքերի բիբերը: Ձիթապտղից է պետք պատրաստել նաև նապաստակի քիթը, իսկ կանաչու բարակ կոթերից՝ բերանը՝ նկարի նմանությամբ:

Իսկ քանի որ  նապաստակն էլ մինչև քո ստամոքսում հայտնվելը նախաճաշելու ցանկություն ունի, նրան էլ գազարով հյուրասիրենք: Գազարից փոքրիկ շերտիկներ կտրիր, իսկ կանաչու մի քանի կոթուկներից էլ ստացիր պոչիկներ գազարի համար:

Ահա և վերջ, բարի ախորժակ քեզ ու քո նապաստակին:

Անահիտ Ալեքսանյան

Մեկնաբանություններ

ՄԱՆԿԱԿԱՆ ՆԱԽԱՃԱՇ. ԲՈՒՏԵՐԲՐՈԴ – ՆԱՊԱՍՏԱԿ