ԱՅՍՕՐ ՆՇՎՈՒՄ Է ԸՆՏԱՆԻՔԻ ՕՐԸ


Ընտանիքի օրը

Մայիս ամսվա բոլոր տոներին ավելացավ ևս մեկը:  Այսօր՝ մայիսի 15 – ին, նշվում է մի շատ բարի ու գեղեցիկ տոն՝ ընտանիքի օրը:

1993թ. սեպտեմբերի 20-ին  ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան որոշել է, որ ՄԱԿ-ի անդամ բոլոր պետությունները` սկսած 1994 թվականից, ամեն տարի մայիսի 15-ին պետք է նշեն Ընտանիքի միջազգային օրը (International Family Day)։

Դրան հետևում և ամեն տարի մայիսի 15-ին  Ընտանիքի օրը տոնում են Սլովակիան, Լատվիան, Լիտվան, Չեխիան, Տաջիկստանը, Հունաստանը, իսկ Նախագահների հրամանագրերով` Բելառուսը, Ուկրաինան և այլ պետություններ։ Հետագայում այս օրենքը Հայաստանում ևս ամրագրվեց «Հայաuտանի Հանրապետության տոների և հիշատակի oրերի մաuին» ՀՀ  օրենքում։

Մեզ համար ամենակարևոր ու ամենաանհրաժեշտ ուժն աշխարհում ընտանիքն է՝ մեր հայրիկը, մայրիկը,  քույրիկն ու եղբայրը: Մեր օրն առանց նրանց անհնար է պատկերացնել: Ճիշտ է, երբեմն մեր չարաճճիություններով բարկացնում ենք մայրիկին կամ հայրիկին, երբեմն վիճում մեր քույրերի ու եղբայրների հետ, բայց, միևնույն է, սիրում ենք նրանց:  Մեր ընտանիքում են ապրում աշխարհի ամենաթանկ մարդիկ, ովքեր միշտ մեր կողքին են:

Տիգրանուհի Թասլակյան

Մեկնաբանություններ

ԱՅՍՕՐ ՆՇՎՈՒՄ Է ԸՆՏԱՆԻՔԻ ՕՐԸ

log in

reset password

Back to
log in