«ԵՐԿԻՆՔ ՈՒ ԵՐԿԻՐ». ՀԱՆԵԼՈՒԿՆԵՐ


Հանելուկներ Երկիր ու Երկիր

Սրի պես կտրում է,
Հրի պես շողում,
Ծնվում է ամպից,
Մեռնում է հողում:

Անձրևը հայրն է,
Արևը մայրն է,
Երկնակամարը
Զբոսավայրն է:

Թռչուն է, թև չունի,
Մնայուն ձև չունի:

Ինձ օգնում են
Հովն ու քամին,
Ջուրն է միայն
Իմ թշնամին:

Ի՞նչ սպիտակ քող
Սարերի ուսին,
Կարող է ծածկել
Արև ու լուսին:

Բոլորի համար
Մայր է հոգատար,
Բայց ինքը չունի
Ոչ հայր,  ոչ էլ մայր:

Ի՞նչ է վրան է կապույտ ու լայն,
Հազար-հազար կանթեղ վրան,
Զարմանալին այն է միայն,
Որ չունի սյուն ու հենարան:

Խավարի մեջ փայլում է նա,
Լույսը բացվեց կանհետանա:

Կայծակ, ծիածան, ամպ, կրակ, մառախուղ, հող, երկինք, լուսին

Հանելուկները ներկայացված են ըստ Մկրտիչ Կորյունի Հանելուկներ գրքի

Մեկնաբանություններ

«ԵՐԿԻՆՔ ՈՒ ԵՐԿԻՐ». ՀԱՆԵԼՈՒԿՆԵՐ

log in

reset password

Back to
log in